
Ազգային Ժողովրդավարական Բևեռի գաղափարական Հայկուհի Հովհաննիսյանի կոչը զինվորներին՝ Երդման ժամանակ
Այսօր՝ այս տոնական օրը, Մայր Հայաստանի վեհաշուք ու խրոխտ հայացքի ներքո դուք ստանձնում եք ամենաբարձր պարտականությունը՝ դառնալու Հայրենիքի պաշտպաններ։ Այսօր ձեր մեջ կրկին ծնվում է հայոց հզոր ու աննկուն ոգին, որը դարեր շարունակ մեզ պահել է, մեզ առաջնորդել է հաղթանակի ճանապարհով։
Սիրելի՛ որդիներ, սիրելի՛ զինվորականներ,
Այսօր՝ այս տոնական օրը, Մայր Հայաստանի վեհաշուք ու խրոխտ հայացքի ներքո դուք ստանձնում եք ամենաբարձր պարտականությունը՝ դառնալու Հայրենիքի պաշտպաններ։ Այսօր ձեր մեջ կրկին ծնվում է հայոց հզոր ու աննկուն ոգին, որը դարեր շարունակ մեզ պահել է, մեզ առաջնորդել է հաղթանակի ճանապարհով։
Դուք այսօր երդվում եք ոչ միայն ձեր մայրերի, հայրերի,ազգի, այլև ձեր նախնիների ու մեր նահատակ հերոսների առաջ։ Չէ՞ որ կանգնած եք այն հողի վրա, որի համար նրանք արյուն են թափել, և դուք եք այն սերունդը, որ տեր է կանգնելու այս սուրբ հողին։
Հայրենիքով երդվելիս պատահական չէ, որ ձեռքը սրտին ենք դնում ու սեղմում։ Սեղմում ենք, որ չպայթի հուզմունքի ալեկոծումից։ Այսօր երդման յուրաքանչյուր բառ սրտից է պոկվելու և օրհնության պես տարածվելու է Հայոց երկնքում։ Մեր վահագնածին որդիների շունչը խառնվելու է մայր հողի ամենազորեղ ու պահապան շնչին...Հայրենիքը մեր արժեհամակարգի ամենաբարձր սանդղակում է և նրա պաշտպանությունը սուրբ առաքինություն է ու պատիվ .
Սիրելի՛ որդիներ, դարեր շարունակ ձեր հայրերը մարտից առաջ ծնկել են մեր լեռների դիմաց ու աղոթել։
Ինչպես , որ մեր լեռներն են մեզ պահել, այդպես էլ դուք այդ լեռներն եք պահելու, որոնք մեր ինքնության պահպանման անխոս վկաներն են, քարացած մեր պատմությունը։
Իմ հայրենիքի պաշտպաններին ցանկանում եմ ուժ, եռանդ, իմաստություն և կամք ամենահաղթ։ Մեր սերը ձեզ զորավիգ։ Մենք հավատում ենք, որ մեր որդիերը պատվով ծառայելու են ու հազար բարով վերադառնալու են , ընտանիք են կազմելու, զավակներ են ունենալու ու նրանց հայրենիք են ժառանգելու։ Մենք՝ մայրերս պահելու ենք ձեր թիկունքը, քանզի գիտակցում ենք, որ մեր ափի մեջ է Հայոց ճակատագիրը։ Պահելու ենք բռունցքվելով, միաբան ու մեր անդադար աղոթքներով, որպեսզի արժանի լինենք ձեր ծառայած ամեն մի օրվան։
Քաջ ու անվեհեր եղե՛ք։
Թող ամենակարող Աստված պահապան լինի ձեզ, Բարձրյալի հովանու ներքո թող ձեր զենքն ամուր լինի, ձեր սիրտը՝ ուժեղ, իսկ ձեր ոգին՝ անսասան։
Կեցցե՛ հայ զինվորը, կեցցե՛ մեր Հայրենիքը։
Haykuhi Hovhannisyan (Հայկուհի Հովհաննիսյան)
https://www.facebook.com/haykuhi.hovhannisyan.14
https://www.facebook.com/haykuhi.hovhannisyan.14/posts/pfbid022tHwKZNndh9b7kbD92iH2T5ykE6jY6g6C38geiT3mDtVYbYEwcxrtYzcKeVeMisxl
View Video:
Ազգային Ժողովրդավարական Բևեռի գաղափարական Հայկուհի Հովհաննիսյանի կոչը զինվորներին՝ Երդման ժամանակ (Youtube)