
Հայկ Մարտիրոսյան : Բայց փորձենք հասկանալ թե ու՞մ մեղքով է այս ամենը տեղի ունենում
Բ. Ռուսների, որ լքեցին Լաթաքիան, որովհետև դրանից առաջ գործարք էին կնքել Թուրքիայի և նրա գործիքների հետ։
Hayk A. Martirosyan
Սիրիայում ցեղասպանական գործողություններն առավել գազանաբարո են դառնում։ Ամենաանմարդկային և հրեշավոր դրսևորումներով։
Բայց փորձենք հասկանալ թե ու՞մ մեղքով է այս ամենը տեղի ունենում։
Ա. Ասադի - որ չհասկացավ, որ ռուսներն իրեն էլ են վաճառելու և դավաճանելու։
Բ. Ռուսների, որ լքեցին Լաթաքիան, որովհետև դրանից առաջ գործարք էին կնքել Թուրքիայի և նրա գործիքների հետ։
Այս ամենն այսօր կատարողների խնդիրը հասկանալի է։ Նրանք կատարվողի հանցավոր մեղավորներն են, բայց ոչ կատարվողի պատճառային մեղավորները։
Ալավիները կարևորագույն տարր են Սիրիայում։ Իսլամիստների հերթական ինքնաբացահայտումն, իր հերթին, Սիրիան վերածելու է տարածաշրջանային հավիտենական անկայունության դժոխային օջախի։ Եվ ծայրահեղականության անսպառ արտադրամասի։ Անպայմանորեն այս ամենի զոհ է գնալու և հայ համայնքը։ Իսկ հետո արդեն բանակային կորպուսների տեսքով իսլամիստական հրեշները գալու են Հայաստանը Հայաստանի նվաճողների համար ջնջելու։ Չկասկածեք։ Ամեն բան այդտեղ է գնում։ Մենք դրա ծիլերը տեսել ենք քառսունչորսօրյաի ժամանակ։ Հիմա համտեսելու ենք դրա հսկայական ճյուղեր տված ծառի պտուղները։
Ինչու՞։ Որովհետև հստակ ու գիտակցված հրաժարվում ենք որևէ, բացարձակապես որևէ դաս քաղել որևէ բանից։