
Նորիկ Նորիկյան : «Առաջիկայում մեր գլխավոր խնդիրը լինելու է համախմբել մեր ժողովրդին»
---------------------------------------
Այնուամենայնիվ, անկախության Հայաստանի սերնդին չհաջողվեց ստեղծել իրապես բարեկեցիկ ու զարգացած Հայաստան:
› Norik Norikyan » writes on facebook
Norik Norikyan is with Արդար Երևանցի and Արդար Հայաստան.
Առաջիկայում մեր գլխավոր խնդիրը լինելու է համախմբել մեր ժողովրդին ու հավատալ նրա ուժին ու կարողությանը, որ հնարավոր լինի դուրս գալ այս վիճակից․․․
---------------------------------------
Այնուամենայնիվ, անկախության Հայաստանի սերնդին չհաջողվեց ստեղծել իրապես բարեկեցիկ ու զարգացած Հայաստան:
Մեծ հաշվով, մեր կյանքում ու մեր երկրում շատ բան չի փոխվել, որ պատմության մեջ արձանագրվեր որպես ՇՐՋԱԴԱՐՁ ու ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ․․․
Նայեք Ձեր շուրջը, Ձեր բակն ու փողոցը, փորձեք օբյեկտիվորեն գնահատել Ձեր կյանքի որակը՝ համեմատության մեջ դնելով զարգացած երկրների հետ, կտեսնեք, որ տարիներ շարունակ դոփել ենք տեղում, երբ հնարավորություն ունեինք կառուցել արդյունավետ ու մրցունակ պետություն․․․
Իսկապես ցավում եմ, որ նախորդ 30 տարիների ընթացքում չկարողացանք մեր ժողովրդին մարմնավորող ու մեր ներուժը խորհրդանշող ինչ-որ բարիք ու արժեք ստեղծել, որ աշխարհին կբերեր մեր դուռը, որ աշխարհի համար կդառնայինք անհրաժեշտ ու պիտանի․․․
Պատճառները միանշանակ պետք է որոնել քաղաքական ու մտավոր վերնախամի մեջ՝ այն համոզմունքով, որ
-եթե մեր ժողովրդին ներկայացվեին իրատեսական գաղափարներ ու ծրագրեր՝ հիմնված մեր երկրի իրական հնարավորությունների ու պոտենցիալի վրա,
-եթե կարողանայինք ու կարողանանք մեր ժողովրդին դուրս բերել այս համընդհանուր հիասթափության ու ընկճվածության վիճակից ու ոգևորել,
-եթե կարողանայինք ու կարողանանք իրական հնարավորություն ստեղծել յուրաքանչյուրի համար՝ բարիք ստեղծելու և իր ընտանիքի արժանապատի գոյակցությունն ապահովելու, վստահաբար հնարավոր էր ու է ստեղծել արդյունվետ, ժամանակակից զարգացած պետություն՝ հիմնված արդարության, ուժի, բարոյականության ու իրավունքի գերակայության սկզբունքների վրա․․․
Առաջիկայում մեր գլխավոր խնդիրը լինելու է համախմբել մեր ժողովրդին ու հավատալ նրա ուժին ու կարողությանը, որ հնարավոր լինի դուրս գալ այս վիճակից․․․