«Իրավիճակն ավելի է սրվելու: Իսրայելը փորձելու է այլևս ամեն գնով Իրանում իշխանափոխություն իրականացնել» Հայկ Մարտիրոսյան

«Իրավիճակն ավելի է սրվելու: Իսրայելը փորձելու է այլևս ամեն գնով Իրանում իշխանափոխություն իրականացնել» Հայկ Մարտիրոսյան
shadow
Իրավիճակն ավելի է սրվելու: Իսրայելը փորձելու է այլևս ամեն գնով Իրանում իշխանափոխություն իրականացնել: Դրա համար փորձ է արվելու երկիրն ապակայունացնել ներսից` զանգվածներ դուրս բերելու ուղով: Այդպիսի կոչ Իրանի ժողովրդին արդեն իսկ արել է Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդին` ամերիկաբնակ Ռեզա Փահլավին:

Hayk A. Martirosyan

Իրավիճակն ավելի է սրվելու: Իսրայելը փորձելու է այլևս ամեն գնով Իրանում իշխանափոխություն իրականացնել: Դրա համար փորձ է արվելու երկիրն ապակայունացնել ներսից` զանգվածներ դուրս բերելու ուղով: Այդպիսի կոչ Իրանի ժողովրդին արդեն իսկ արել է Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդին` ամերիկաբնակ Ռեզա Փահլավին:

Իսրայելը գրեթե գրավել է ողջ Գազան, ոչնչացրել է Համասը, գլխատել ու ջլատել է Հիզբալլան, ծնկի է բերել Հութիներին, որոնց հայերը ռսավարի «Խուսիտ» են ասում և կոտրել է Սիրիայի ռազմական ողնաշարը: Միակ արգելապատնեշը ապահով զգալու ողջ տարածաշրջանում, այսօր Իսրայելը համարում է Իրանը: Իրանում իշխանափոխությունը նաև Նեթանյահուի համար իր իշխանությունը երակարաձգելու լուրջ մեխանիզմ է: Իսրայելը, անպայմանորեն օգտագործելու է իր քաղաքների վրա իրանական հակահարձակումը` իր մաքսիմում ծրագիրն իրականացնելու համար:

Իսրայելը հասկանում է, որ Թրամփի վարչակազմն իր համար եզակի հնարավորության պատուհան է բացել լուծելու Իրանի խնդիրը, որի համար քրեդիթ և փառք ստանալուց չի խորշելու նաև հենց ինքը` նախագահ Թրամփը: Իսրայելը հասկանում է նաև, որ հիմա պահն է մեկընդմիշտ լուծելու Իրանի խնդիրը և տարածաշրջանում դառնալու անգերազանցելի ու անխոցելի ուժ: Ու ամեն բան անելու է դրա համար:

Միաժամանակ Թեհրանում հասկանում են, որ սա այլևս այաթոլլաների իշխանության մնալու փորձաքարն է: Եվ իշխանությունը նույնպես գործադրելու է իր ողջ պոտենցիալը` երկիրը տանուլ չտալու համար:

Ադրբեջանն իր հերթին այս քաոսից անպայմանորեն օգտվելու է, եթե իրավիճակը չսառչի: Ակնհայտորեն Բաքուն արդեն իսկ պայմանավորվածություններ ունի խաղացող բոլոր կողմերի հետ` Հայաստանը արագ արշավանքով մասնատել-կլանելու վերաբերյալ: Եվ հետևում է Իրան-Իսրայել բախմանը` իր աստեղային ժամին սպասելով:

Այս ողջ պարադիգմում ամենակարևոր գործոնը, սակայն, Իրանի ժողովուրդն է: Կախված նրանից թե իրանցիները կպաշտպանեն սեփական իշխանությունը թե դեմ դուրս կգան դրան, կորոշվի այս կոնֆլիկտի միանշանակ ելքը:

Իսկ մինչ այդ դեռ ջրեր կան հոսելու, դեռ արյուն կա հեղվելու:

Իսկ Հայաստանը՞: Իսկ Հայաստանում կաթողիկոսի անզուսպ ամորձիների հարցն է քննարկվում: Իսկ Երևանի փնթի կաֆեներում շարունակվում է գինի լակվել և համեղ բայց զզվելի քաբաբ խեղդվել:

Չէ՞ որ քաբաբն է կյանքի իմաստը ու հայրենիքի գինը: Իսկ ուրիշները թող կենաց ու մահու կռիվ մղեն:

Հայաստանում բալքիմ լավ կըլնի:

Ամեն ինչ լավ կըլնի ախպե´ր:

Related to category Politics

Related to subcategory International

Comment on Facebook

Comment on Disqus