"ռուսական բանակ, «թղթե վագր» «ընդդիմության» մեջ գտնվող նեոբոլշևիկներ- Հայկ Նազարյան

"ռուսական բանակ,  «թղթե վագր» «ընդդիմության» մեջ գտնվող նեոբոլշևիկներ- Հայկ Նազարյան
shadow
Շատերը թյուրիմացաբար կասեն՝ «Ռուսաստանը կռվում է ողջ Արևմուտքի դեմ, դրա համար էլ պատերազմը չի ավարտվել», բայց դա մեծ սուտ է, քանի որ Ռուսաստանը ժամանակակից պատմության ընթացքում երբեք չի կռվել Արևմուտքի դեմ՝ ո՛չ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ, ո՛չ էլ երկու աշխարհամարտերի ընթացքում: Այդ բոլոր մեծ հակամարտություններում Ռուսաստանը դաշնակից է եղել Արևմուտքի հետ։ Այս պահին, այո՛, արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, կանգնած են Ուկրանիայի թիկունքին՝ նրան ֆինանսավորելով ու զինելով, բայց դա նույնը չէ, ինչ այդ երկրների դեմ ուղիղ պատերազմի մեջ մտնելը։ Նման բան լինելու դեպքում սա լրիվ այլ և շատ ավելի մեծ պատերազմի կվերածվեր, և հենց դրա համար էլ Երկրորդ աշխարհամարտից հետո մեծ գերտերությունները միշտ նախընտրել են օգտագործել պրոքսիներ՝ իրենց շահերը առաջ տանելու համար։

Հայկ Նազարյան  Hayk Nazaryan Writes on Facebook:

Երկրորդ աշխարհամարտում իբր «ն*ցիտ*ական Արևմուտքին» ու Հիտ**րին միայնակ հաղթած Ռուսաստանը, որը հիմա միջուկային գերտերություն է և ունի աշխարհի ամենամեծ տարածքը և ամենաշատ ռեսուրսները, չի կարողանում արդեն չորս տարում հաղթել փոքր Ուկրանիային (իրեն համեմատ փոքր): Շատերը թյուրիմացաբար կասեն՝ «Ռուսաստանը կռվում է ողջ Արևմուտքի դեմ, դրա համար էլ պատերազմը չի ավարտվել», բայց դա մեծ սուտ է, քանի որ Ռուսաստանը ժամանակակից պատմության ընթացքում երբեք չի կռվել Արևմուտքի դեմ՝ ո՛չ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ, ո՛չ էլ երկու աշխարհամարտերի ընթացքում: Այդ բոլոր մեծ հակամարտություններում Ռուսաստանը դաշնակից է եղել Արևմուտքի հետ։ Այս պահին, այո՛, արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, կանգնած են Ուկրանիայի թիկունքին՝ նրան ֆինանսավորելով ու զինելով, բայց դա նույնը չէ, ինչ այդ երկրների դեմ ուղիղ պատերազմի մեջ մտնելը։ Նման բան լինելու դեպքում սա լրիվ այլ և շատ ավելի մեծ պատերազմի կվերածվեր, և հենց դրա համար էլ Երկրորդ աշխարհամարտից հետո մեծ գերտերությունները միշտ նախընտրել են օգտագործել պրոքսիներ՝ իրենց շահերը առաջ տանելու համար։

Պուտինը շարունակում է պնդել այդ նույն սուտը, թե «Ռուսաստանը չի կռվում միայն Ուկրանիայի դեմ, այլև ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ», որպեսզի իր ժողովրդի և աշխարհի առաջ արդարացնի իր մեծ ու խայտառակ ձախողումը վերջին չորս տարում։ Սակայն փաստը մնում է փաստ՝ Ռուսաստանը կռվում է ընդամենը ՄԵԿ պետության դեմ, անկախ նրանից՝ այդ պետությունը ֆինանսավորվում և զինվում է այլ երկրների կողմից։ Եթե յուրաքանչյուր պատերազմի դեպքում զինողների ու ֆինանսավորողների միշտ հաշվի առնենք, կստացվի, որ բոլորը միշտ կռվում են բոլորի դեմ, ինչը տրամաբանական և ճշմարիտ չէ։ Սիոնիզմի գործակալ Դոնալդ Թրամփը մանկամիտ դավաճան է, ով հաճախ հիմար-հիմար դուրս է տալիս, բայց մի քանի շաբաթ առաջ շատ ճիշտ բնութագրեց ռուսական բանակին՝ նրան անվանելով «թղթե վագր» (paper tiger)՝ նշանակելով, որ միայն արտաքնապես՝ թղթի վրա է «վագր», բայց ոչ իրականում։ Եվ հենց այդպես էլ կա։

Նման մի սուտ մեր երկրում էլ է տարածվում: Իշխանության թե «ընդդիմության» մեջ գտնվող նեոբոլշևիկները (ինչպես նաև խաբված մեր շատ հայրենակիցները) հաճախ տարածում են այն սուտը, թե 44-օրյա դավադիր պատերազմում մեր պարտությունը «անխուսափելի էր», որովհետև «Արցախը միաժամանակ կռվում էր մի քանի պետության դեմ», ինչը չի համապատասխանում իրականությանը։ Այո՛, Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը և Պակիստանը կանգնած էին Ադրբեջանի թիկունքին՝ նրան ֆինանսավորելով, զինելով և ռազմավարական աջակցություն ցուցաբերելով, բայց փաստը մնում է փաստ՝ մենք պատերազմի մեջ էինք ընդամենը մեկ ահաբեկչական պետության՝ Ադրբեջանի դեմ, որն իրականում այդ բոլոր պետությունների կողմից օգտագործվում էր որպես պրոքսի՝ ընդդեմ Հայաստանի անկախության։ Եթե մենք իրապես պատերազմի մեջ մտնեինք վերոհիշյալ պետությունների դեմ, կարծում եմ՝ շատերի համար պարզ է, որ նույնիսկ մի քանի օր չէինք դիմանա։ Այնպես որ պետք չէ ամեն ինչ չափազանցնել և տարածել նման ստեր, քանի որ դա անուղղակիորեն արդարացնում է նեոբոլշևիկների կատարած դավաճանությունը և հերքում այն իրականությունը, որ պարտությունը ոչ միայն անխուսափելի ՉԷՐ, այլև հաղթանակը շատ հավանական էր։

 

The Russia that supposedly defeated the “Nazi West” and Hitler alone in World War II, which is now a nuclear superpower and possesses the world’s largest territory and the greatest amount of natural resources, has been unable to defeat small Ukraine (small compared to itself) even after four years. Many people mistakenly say, “Russia is fighting the entire West, that’s why the war hasn’t ended,” but that is a big lie, because throughout modern history Russia has never fought against the West — neither during the Napoleonic wars, nor during the two world wars. In all those major conflicts, Russia was allied with the West. At this moment, yes, the Western countries — especially the United States — are standing behind Ukraine, financing and arming it, but that is not the same as entering into a direct war with those countries. If that were the case, this would have already turned into a completely different and much larger war, and that is precisely why, since World War II, the great powers have always preferred to use proxies to advance their interests.

Putin continues to repeat that same lie — that “Russia is not fighting only against Ukraine, but also against all of NATO” — in order to justify before his own people and before the world his great and humiliating failure of the past four years. Yet the fact remains that Russia is fighting only ONE country, regardless of the fact that this country is financed and armed by others. If in every war we were to count the financiers and arms suppliers, it would mean that everyone is always fighting everyone, which is neither logical nor true. The Zionist agent Donald Trump is a childish traitor who often makes foolish statements, but a few weeks ago he very accurately described the Russian army, calling it a “paper tiger,” meaning that it is only outwardly — on paper — a “tiger,” but not in reality. And that is exactly the case.

A similar lie is being spread in our own country as well. The neo-Bolsheviks — whether in the ruling power or in the “opposition” (as well as many of our deceived compatriots) — often spread the false claim that our defeat in the treacherous 44-day war was “inevitable,” because “Artsakh was fighting several states at once,” which does not correspond to reality. Yes, Turkey, Russia, Israel, and Pakistan stood behind Azerbaijan, financing, arming, and providing it with strategic support, but the fact remains that we were at war with only one terrorist state — Azerbaijan — which was in fact being used by all those powers as a proxy against Armenia’s independence. If we had truly gone to war against the above-mentioned countries, I think it is clear to most people that we would not have lasted even a few days. Therefore, we should not exaggerate everything or spread such lies, because that indirectly justifies the betrayal committed by the neo-Bolsheviks and denies the reality that our defeat was not only not inevitable, but in fact, victory was very possible.

Related to category Politics

Related to subcategory International

Comment on Facebook

Comment on Disqus