ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐՐԱՆԱԿԱն ԺՈՂՈՎՐԴԱՎՐՈՒԹՅԱՆ ՄԻՈւԹՅՈւՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐՐԱՆԱԿԱն ԺՈՂՈՎՐԴԱՎՐՈՒԹՅԱՆ ՄԻՈւԹՅՈւՆ
shadow
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՕՐՐԱՆԱԿԱն ԺՈՂՈՎՐԴԱՎՐՈՒԹՅԱՆ ՄԻՈւԹՅՈւՆ Հասարակական Կազմակերպության կողմից
Ներկայիս իշխանությունները, խախտելով օրինականության և իրավական պետության սկզբունքները, բազմիցս փորձել են միջամտել իրավական գործընթացներին և խառնել պետաիրավական համակարգի բնականոն գործունեությունը։ Այդուհանդերձ, չնայած բոլոր փորձերին, որևէ իրավական հիմք կամ սխալմունք չի հայտնաբերվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Դուկասյանի գործողություններում։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՕՐՐԱՆԱԿԱն ԺՈՂՈՎՐԴԱՎՐՈՒԹՅԱՆ ՄԻՈւԹՅՈւՆ Հասարակական Կազմակերպության կողմից

Ներկայիս իշխանությունները, խախտելով օրինականության և իրավական պետության սկզբունքները, բազմիցս փորձել են միջամտել իրավական գործընթացներին և խառնել պետաիրավական համակարգի բնականոն գործունեությունը։ Այդուհանդերձ, չնայած բոլոր փորձերին, որևէ իրավական հիմք կամ սխալմունք չի հայտնաբերվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Դուկասյանի գործողություններում։

Հայտարարում ենք, որ յուրաքանչյուր պաշտոնյա և իրավապահ մարմնի ներկայացուցիչ, ով մասնակցել է կամ նպաստել է ապօրինի գործողությունների իրականացմանը՝ պատվերով կամ անձնական շահից ելնելով, պարտավոր է կրել օրենքով սահմանված պատասխանատվություն։

Կոչ ենք անում քննիչներին, դատախազներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին զերծ մնալ քաղաքական կամ պատվերով միջամտություններից և առաջնորդվել բացառապես օրինականությամբ։ Օրենքի խախտման ցանկացած դեպք անպայմանորեն կարժանանա իրավական գնահատականի։

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus