Գեվորգ Կարապետյան: "Առաջին Հանրապետության իրավահաջորդության հռչակումը և Արցախի Հայաստանի մաս իրավական ամրագրում"
Առաջին Հանրապետության իրավահաջորդության հռչակումը և Արցախի՝ Հայաստանի մաս իրավական ամրագրումը կկասեցնեին պատերազմը։ Իսկ դրա վերսկսման դեպքում Ալիևը միջազգային հարթակներում պարզապես անզոր կլիներ։
Առաջին Հանրապետության իրավահաջորդության հռչակումը և Արցախի՝ Հայաստանի մաս իրավական ամրագրումը կկասեցնեին պատերազմը։ Իսկ դրա վերսկսման դեպքում Ալիևը միջազգային հարթակներում պարզապես անզոր կլիներ։
Փոխարենը՝ Ալիևները 30 տարի կառուցեցին ռազմական օկուպացիայի իրավական կեղծ հիմքերը, իսկ Հայաստանի չորս ղեկավարներն իրենց քայլերով կամ լռությամբ սպասարկեցին այդ ծրագիրը։
Ով կարծում է, թե իրավունքից հրաժարվելով կարելի է խաղաղություն գնել, թող հիշի՝ Ադրբեջանը կանգ չի առնելու։
Ով էլ գա իշխանության, եթե չվերադառնա իրավական առանցքին, լինելու է ընդամենը հաջորդ «նիկոլը»։
2020-ի նոյեմբերի 9-ին իշխանության գահը փողոցում էր։
2024-ի մայիսի 9-ին՝ կրկին։
Բայց ոչ ոք չվերցրեց պատասխանատվությունը։
Եվ հենց այդ պատասխանատվությունից փախուստն է Նիկոլի իշխանության մնալու, իշխանությունը հանդուրժելու իրական բանալին։
Քանի բոլորը վախենում են ճշմարտությունից ու դրա հետևանքներից, գործող իշխանությունը դառնում է «անփոխարինելի»։
Հայաստանի գահավիժումը կանգնեցնելու միակ ճանապարհը մեկն է՝
Առաջին Հանրապետության իրավահաջորդության հռչակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սա բնավ Բևեռի մենաշնորհը չի, ուղղակի սա է լուծումը, մնացած խոսույթը զուտ բաժակաճառ է, ոչ մի ուրիշ հնարք չկա թուրքական զավթողականությունը կանգնեցնելու:
Հեշտ չէ։ Սարսափելի դժվար ու ռիսկային ճանապարհ է: Բայց ցավոք ճշմարտությունը երբեք հեշտ չի լինում։