Ես Պետրոս Մանուկեանս Լիբանանի եւ Հայաստանի Քաղաքացին կաջակցիմ «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության

Ես Պետրոս Մանուկեանս Լիբանանի եւ Հայաստանի Քաղաքացին կաջակցիմ «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության
shadow
Ես Պետրոս Մանուկեանս Լիբանանի եւ Հայաստանի Քաղաքացին կաջակցիմ «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության

Ես Պետրոս Մանուկեանս Լիբանանի եւ Հայաստանի Քաղաքացին կաջակցիմ «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության

Հայկ Դորունց  » writes on facebook

Հանրային դաշինք. Միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնություն

Մենք՝ «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներս, համախմբվել ենք Հայաստանի քաղաքական համակարգի խորքային ճգնաժամն արձանագրելու և դրա պատճառների շուրջ հանրային խոսք ձևավորելու նպատակով։

Մեր համոզմամբ՝ երկրի հիմնական խնդիրը ոչ թե կոնկրետ անձերն են, այլ միահեծան իշխանության ինստիտուցիոնալ մոդելը, որն ամրապնդվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։

Այս համակարգը վերարտադրում է իշխանության գերկենտրոնացում, ճյուղերի ձևական տարանջատում, անկախ մարմինների քաղաքական կախվածություն և վերահսկողության մեխանիզմների թուլացում։

«Հանրային դաշինքը» քաղաքացիական հարթակ է, որն իր անելիքները կենտրոնացնում է երկու ուղղությամբ՝

քաղաքական ուժերից ստանալ հստակ դիրքորոշում՝ երկրի ներսում միահեծան իշխանությունը բացառող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ,

հասարակության քաղաքական գիտակցությունը բարձրացնել, մատնանշելով, որ Հայաստանի հիմնական մարտահրավերը ոչ թե կոնկրետ անձերն են կամ առանձին ճամբարները, այլ ինստիտուցիոնալ միահեծան իշխանական համակարգը։

Դաշինքն իր դերակատարությունը տեսնում է նաև որպես կամուրջ հանրության և ընտրական գործընթացների միջև՝ հատկապես 2026 թվականի ընտրությունների համատեքստում, նպաստելով քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը և ժողովրդավարական փոփոխությունների հանրային պահանջի ձևավորմանը։

Նախաձեռնող խումբ՝

Հայկ Դորունց

Նարեկ Պարոնյան

Vardan Harutyunyan

Hayk Baghdasaryan

Հովհաննես Իշխանյան

Նախաձեռնությանը համախոհ են՝

Viktor Mnatsakanyan __ «Հաղթանակ» կուսակցություն

Давид Карапетян __ միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան

Sem Byan (Սեմյոն Բաբայան) __ «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ

Наири Саргсян __ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար

Սուրեն Սուրենյանց __ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ

Карине Саакян __ լրագրող հաղորդավար

Arshak Zakaryan __ ռեժիսոր, հասարակական գործիչ

Նաիրի Հոխիկյան __ «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ» տնօրեն

Հայկ Մանասյան __ «Հիմնադիր զավակներ» նախաձեռնության համահիմնադիր

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus