44-օրյա պատերազմի ընթացքում մեր եղբայրների թափած արյունն իր ծիլերը կտա՞ մերօրյա Սևրում

44-օրյա պատերազմի ընթացքում մեր եղբայրների թափած արյունն իր ծիլերը կտա՞ մերօրյա Սևրում
shadow
1915 թվականին, երբ ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, ինչի հետևանքով մեկնարկել էր աշխարհակարգի վերաձևումը, և երբ հայության մի հատվածն Արևմտյան Հայաստանում (արևելյան Թուրքիա) ենթարկվում էր ցեղասպանության, իսկ Արևելյան Հայաստանում բնակվող հայության այլ հատվածը Ռուսական կայսրության ազդեցության տակ էր

նույնիսկ ազգի մտավոր և քաղաքականապես հասուն վերնախավը չէր կարող պատկերացնել, որ 3 տարի անց հայ ժողովուրդը կունենա պետականություն, իսկ 5 տարի անց այդ ինքնիշխանությունը կճանաչվի առաջատար աշխարհի կողմից: Բացառություն կարելի էր համարել Նժդեհին և իր գաղափարակից ընկերներին: 

Բայց ցեղասպանություն տեսած այդ նույն ժողովուրդը ջարդեց թուրքին և կերտեց իր պետականությունը: 1915 թվականի թափած արյունն իր ծիլելը տվեց Սարդարապատի գոյամարտում և Սևրի համաժողովում: 

Առաջին համաշխարհային պատերազմից և Վերսալ-Վաշինգտոնյան միջազգային հարաբերությունների այնժամյա նոր աշխարհակարգի հիմքերը դնելուց 100 տարի անց` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ռուս-թուրքական զավթմամբ մեկնարկվեց ներկայիս աշխարհակարգի փլուզման վերջնական փուլը, և ինչպես 1914-1915-ին, այնպես էլ այսօր` մեկնարկեց արդեն իսկ այսօրվա աշխարհակարգի վերաձևումը: 

Արցախի ռուս-թուրքական զավթմամբ Ռուսաստանը նախապատրաստվում էր այս տարի մեկնարկած (Կրեմլի կողմից սանձազերծած) և մինչև օրս շարունակվող Ուկրաինայի դեմ ագրեսիային: Նպատակը` Ուկրաինայում Թուրքիայի կողմից Կրեմլին աջակցություն կամ չեզոքություն ստանալու դիմաց վաճառել Արցախը Ադրբեջանին, ինչպես նաև Սյունիքով կապ հաստատել Թուրքիայի հետ` Ռուսաստանի գլոբալ մեկուսացման դժվարագույն ժամանակաշրջանում պատժամիջոցներին դիմակայելու համար: 

44-օրյա պատերազմից հետո հոգեպես կոտրված հայությունը, ինչպես 1915 թվականին, այնպես էլ այսօր, չի հավատում իր ապագային և հուսախաբ եղած է: Բայց Հայաստանում կան Նժդեհների գաղափարակիցներ, որոնք ամեն օր, ամեն ժամ հույս են ներարկում  հայության սրտերում, և ինչպես այն ժամանակաշրջանում Նժդեհը Սյունիքում, այսօր պատրաստում են ՀՀ քաղաքացիներին և ողջ հայությանը սպասվող նոր աշխարհին և նոր Սարդարապատին և Սևրին: 

44-օրյա պատերազմի ընթացքում թափած մեր եղբայրների արյունն իր ծիլերը կտա՞ մերօրյա Սևրում` կախված է հայ ժողովրդի կամքից, որը պետք է ի ցույց դրվի մոտ ամիսներին:

Սամվել Ասլիկյան.
Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And 
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus