Արա Պապյան - Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին՝ առավել ուշադրություն դարձնել Կանադայի CANDU ռեակտորներին
CANDU ռեակտոր (CANada Deuterium Uranium) — դա Կանադայում մշակված միջուկային ռեակտորի տեսակ է, որը օգտագործում է ծանր ջուր (D₂O) և որպես հովացուցիչ, և որպես նեյտրոնների դանդաղեցուցիչ (moderator)։
Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին՝ առավել ուշադրություն դարձնել Կանադայի CANDU ռեակտորներին, քանի որ սրանք չեն պահանջում հարստացված ուրանիում որպես վառելիք։
CANDU ռեակտոր (CANada Deuterium Uranium) — դա Կանադայում մշակված միջուկային ռեակտորի տեսակ է, որը օգտագործում է ծանր ջուր (D₂O) և որպես հովացուցիչ, և որպես նեյտրոնների դանդաղեցուցիչ (moderator)։
CANDU-ի հիմնական առանձնահատկությունները
1) Աշխատում է բնական ուրանի վրա։ CANDU-ն կարող է օգտագործել չհարստացված (բնական) ուրանը (≈0.7% U-235), մինչդեռ շատ այլ ռեակտորներ պահանջում են հարստացված վառելիք։ Սա մեծ ռազմավարական առավելություն է։
2) Առանց ատոմակայանի աշխատանքի տևական դադարի վերալիցքավորում՝ վառելիքը կարող է փոխվել ռեակտորի աշխատանքի ընթացքում։
3) Վառելիքի ճկունություն։ CANDU-ն կարող է աշխատել տարբեր վառելիքներով՝ բնական ուրան, վերամշակված ուրան, թորիում, նույնիսկ որոշ դեպքերում պլուտոնիում։ Սա այն դարձնում է «վառելիքային ճկուն» համակարգ։
CANDU ռեակտորով գորոծող ատոմակայաններ կան հետևյալ երկրներում․
Կանադա (հիմնականում)
Հնդկաստան
Ռումինիա
Չինաստան
Հարավային Կորեա (մասնակի)