Անահիտ Արփեն - բանաստեղծութիւն - Խավարասերներին - Կեղծ փրկիչները

Անահիտ Արփեն - բանաստեղծութիւն - Խավարասերներին - Կեղծ փրկիչները
shadow
արձակագիր Անահիդ Արփինեի գրած հայկական բանաստեղծություն, հայ գրականություն, մշակույթ, հայ մտավորականներ

Կեղծ փրկիչները

Հաղթելը փոխին ու դարձրին կրել,
ինչպես որ բեռն են կրում ծանր ու խեղճ։
Հաղթանակն այդպես եղավ ծանր  բեռ իշխանավորի ուսերին անբեռ։

Եվ մի օր այդպես 
հանկարծ  իմացանք, 
որ պարտվելն անգամ
մեր ազգի գլխին
դարձրել են արդեն  հպարտության ցանք։

18 հուլիսի, 2021, Սիլիկյան
18 նավասարդի, Ջերմուկ
13 հունիսի, 2022

 

Խավարասերներին

Ելա մարդկանց մեջ.
շա՜տ ստեր տեսա։
Դռներ թակեցի՝
մի քիչ ճիշտ խոսք տամ.
չունեին հույս կամ լույսի մի նշույլ՝ հանուն որի որ 
դուռ կբացեին,
դրա պատճառով
դարպասն էլ փակին։

Ճամփա փնտրեցի,
թե որ սիրտ գտնեմ,
ասացին՝ չկա՛,
սիրտ չկա, գնա՛.
խավարում լավ է՝ 
հանգիստ, ապահով.
այդպես ենք ապրում 
արդեն դարերով։

Ասի՝ կմեռնենք,
մի օր էլ ախըր՝
թե այդպես գնա։
Ասին՝ սըսկըվի՛,
մեռնողը մե՛նք ենք,
դու հեռու մնա։

Հեռու մնամ, ե՞ս,
ասում եմ, չէ՞, ձեզ,
որ կործանվում ենք
միասին այսպես։
Ու միայն ձե՛զ չէ.
ցե՛ղն եք թրատում,
սոսկ ձե՛ր հարցը չէ.
այս ի՞նչ եք անում...

Մեռնում եք՝ մեռեք,
էլ ի՞նչ ասեմ ձեզ։
Բայց դավ մի՛ նյութեք
կամ գոնե լռե՛ք...
Թե չէ բոլորիս անդունդն եք քաշում։
Բա՛վ է, կա՛նգ առեք։

Հունիսի 23, 2022թ., թիվ 18 ավտոբուս

 

Քե՞ֆ անել, թե՞ արարել

 

Առանց օրենք, առանց կարգ
վերցնել, խլել միշտ անպարտք,
նաև անկուշտ ու անվերջ ուտել, խմել, քե՞ֆ անել...

Դե ի՞նչ ասեմ, ի՞նչ չասեմ.
մարդուն տրված է ապրել,
կարողանալ չկեղծել
 և՝ արարել ու ստեղծել։

Հուլիսի 6, 2022թ., թիվ 18 ավտոբուս

 

Related to category Cultural

Related to subcategory Poetry

Comment on Facebook

Comment on Disqus