
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին զերծ մնալ ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայից
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին զերծ մնալ ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայից
Որևէ երկրի ինքնիշխանություն չպետք է անտեսվի, Թեհրանում, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին զերծ մնալ ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայից։ ՀՀ դաշնակից և բարեկամ Իրանն ավելի շատ է մտահոգվում ՀՀ անվտանգությամբ ու Սյունիքը հայկական պահպանելով, քան Փաշինյանն ու ՔՊ-ն։
Իրանը հասկանում է, որ «Զանգեզուրի միջանցքը» թուրք-ադրբեջանական տանդեմի և Արևմուտքի հակաիրանական ծրագրի մասնիկներից մեկն է և ուղղված է Իրանական Ադրբեջանը՝ Իրանից պոկելուն և Մեծ Թուրան կառուցելու լոգիստիկա է։
Փաշինյանը հանուն աթոռի պատրաստ է ՀՀ վերածել հակաիրանական և հակառուսական պլացդարմների՝չմտածելով աղետալի հետևանքների մասին։
Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Թեհրանի համար, ի տարբերություն Փաշինյանի, ով չունի որևէ կարմիր գիծ ՀՀ և Արցախի հանդեպ։
Հայ-իրանական կապերի խորացումը բխում է ՀՀ ազգային, պետական շահերից։ Իրանը նաև Սյունիքի անվտանգության երաշխավորներից է։
Սակայն Իսրայելը, Արևմուտքը և նրանց սատելիտ Ադրբեջանը սպասում են Իրանի դեմ մեծ պատերազմի՝այդ ժամանակ Իրանը չի ունենա ռեսուրսներ, որպեսզի աջակցի ՀՀ-ին և պաշտպանի Սյունիքը։
Այդ դեպքում Սյունիքը պետք է պաշտպանեն հայոց բանակն ու ՀՀ քաղաքացիները։ Սակայն ՔՊ-ն կազմաքանդում է բանակը, ինչպես նաև խրախուսում է ՀՀ քաղաքացիների մասայական արտագաղթը հայրենիքից։