Գևորգ Ռոբերտի Կարապետյան Ազգային-ժողովրդավարական Բևեռի ընտրական ցուցակի 1-ին համար

Գևորգ Ռոբերտի Կարապետյան Ազգային-ժողովրդավարական Բևեռի ընտրական ցուցակի 1-ին համար
shadow
Հանդես է գալիս Հայաստանի լիակատար ինքնիշխանության և ազգային պետության կերտման դիրքերից։

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

Գևորգ Ռոբերտի Կարապետյան

Ազգային-ժողովրդավարական Բևեռի ընտրական ցուցակի 1-ին համար

Արմատներ և ինքնություն

Ծնվել է 1986թ. մարտի 4-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Սերում է Արցախի և Սյունիքի իշխանական Մելիք-Շահումյանների տոհմից, որն իր դարավոր ավանդն ունի հայոց ազատագրական պայքարի և պետականության պահպանման գործում։

Կրթություն և ռազմական պատրաստություն

• Ավարտել է Մարտունու թիվ 3 միջնակարգ դպրոցը։

• Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան. ստացել է նախնական ռազմական կրթություն։

• Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. մասնագիտացել է որպես սպա և անցել ծառայության ՀՀ Զինված ուժերում։

• Հայաստանի պետական ֆինանսական ակադեմիա. ստացել է բարձրագույն տնտեսագիտական կրթություն։

Մասնագիտական գործունեություն

2010 թվականից սկսած ծավալել է մասնագիտական գործունեություն բանկային և ֆինանսավարկային ոլորտում։ Ունի կառավարչական լուրջ փորձ.

• Աշխատել է որպես վարկային մասնագետ, փորձագետ և տարածաշրջանային մենեջեր թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում։

• Տիրապետում է համակարգային կառավարման և ֆինանսական պլանավորման ժամանակակից գործիքակազմին։

Հասարակական-քաղաքական ուղի

• 2016 թ. հուլիս. Երկրի գաղութացման և հանձնվողականության դեմ մղվող պայքարի շրջանակներում աջակցել է «Սասնա Ծռեր» ապստամբությանը՝ կատարելով քաղաքացիական գիտակցված ընտրություն։

• Արդեն շուրջ 10 տարի հանդիսանում է ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակից և Ազգային-ժողովրդավարական Բևեռի երիտասարդ գործիչներից մեկը։

• Հանդես է գալիս Հայաստանի լիակատար ինքնիշխանության և ազգային պետության կերտման դիրքերից։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի մի որդի։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus