Ընտրի'ր ազգայինը, ընտրի'ր Բևեռ 8️⃣✅🇦🇲

Ընտրի'ր ազգայինը, ընտրի'ր Բևեռ 8️⃣✅🇦🇲
shadow
Մարդկության շատ մտածողներ միշտ երազել են, որ մարդիկ ապրեն համերաշխ ու եղբայրական։ Ի՞նչ է ասում այդ մասին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ Հոդված 1։

Ընտրի'ր ազգայինը, ընտրի'ր Բևեռ 8️⃣✅🇦🇲
Մարդկության շատ մտածողներ միշտ երազել են, որ մարդիկ ապրեն համերաշխ ու եղբայրական։ Ի՞նչ է ասում այդ մասին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ Հոդված 1։
«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:»
Դրա համար կարևոր է սիրել հայրենիքդ, ազգդ, առանց որի չես կարող սիրել ուրիշ ազգերի։ «Հայրենիքը վեհ հասկացություն է, նրա ծաղկմանը և բարգավաճմանը պետք է ներդնի իր բոլոր ուժերը յուրաքանչյուր ոք։ Բայց հայրենիքը լոկ մի մասն է բոլոր ժողովուրդների մեծ ընտանիքի, որոնցից յուրաքնչյուրն ունի նույնպիսի իրավունք արևի տակ տեղ ունենալու։ Տեղ շատ կա և կհերիքի բոլորին, բայց ոչ ատելությամբ»(Грани Агни Йоги, 1, Дек. 6)։
Իսկ Թումանյանն ասել է՝ «Եղբայրությունը վեր է կրոնական դավանություններից, և աստղերի տակ նրանից սիրուն ոչ մի բան չկա»։
Նժդեհն այս մասին ասել է այսպես՝
«Չկան մեծ ու փոքր ազգեր։ Կան հավասար իրավունքներով անդամները մարդկության ընտանիքի։ Եվրոպական դիվանագիտության կեղծ լեզուն է ստեղծել «մեծ» և «փոքր» անունները»։
Տեսնենք ի՞նչ են ասում Արևելյան իմաստությունները։ Նախ նշեմ, որ տիեզերական օրենքները չիմացողները կամ մերժողները կործանել են իրենց ազգերն ու քաղաքակրթությունները՝ ուղղորդելով նրանց էվոլիուցիային հակառակ։ Ահա էվոլիուցիոն ժամապարհով գնացող Սահմանադրության հիմքը․
«Ողջ պետական և հասարակական կարգը հաստատել Տիեզերական Օրենքի վրա։ Գիտությունը տալիս է բոլոր ուղղությունները, և միայն կիրառման նրբազգացությունը կարող է այդքան եզրեր բացել կառուցման համար։ Եթե թվացյալ նորամուծությունների և կանոնակարգումների (հաստատումների) փոխարեն մարդկությունն ուշադրություն դարձներ Տիեզերական Օրենքներին, հնարավոր կլիներ հաստատել հավասարակշռությունը, որը գնալով ավելի ու ավելի է խախտվում՝ սկսած սաղմնավորման (ծագման) օրենքից ընդհուպ մինչև տիեզերական ավարտը։ Հաստատված օրենքները միասնական են։ Բոլոր հարթություններում (պլաններում) կարելի է հաստատել միասնությունը։ Էվոլյուցիայի ուղին թելի պես անցնում է բոլոր ֆիզիկական և հոգևոր աստիճանների միջով։ Ուստի պետական և հասարակական կարգերը կարող են կիրառել բոլոր Տիեզերական Օրենքները՝ իրենց ձևերը կատարելագործելու համար։ Դեպի Հրեղեն Աշխարհ տանող ճանապարհին պետք է տոգորվել Տիեզերքում միասնության հզորությամբ»:
Ես այս սահմանադրությունն եմ երազում, որը վաղն իրականություն է դառնալու։
Իսկ ինչպե՞ս։ Պետք է ունենալ արժեհամակարգային գաղափարախոսություն, անհատի և պետության համար պետք է դնել իդեալ նպատակներ և տիեզերական օրենքներով առաջնորդվելով սկսել կառուցել ազգային պետություն։ (Այս ամենը կա և կոչվում է Կուլտուրայի Երկիր Հայաստան՝ Արցախի հետ միասին։ Մշակել է Հրայր Ուլուբաբյանը): Կուլտուրա*-կուլտ՝ պաշտամունք, ուրա՝ լույս։
Նժդեհի խոսքն այս մասին․
«Հեռատես ժողովրդի քաղաքականութիւնը իր գործունէութեան համար ընդգրկում է մի առաջնորդող նպատակ եւ, նրա համաձայն, որոշում իր հաւանական թշնամին եւ զինակիցը -նպատակ, որի ուղղութեամբ առաջանում է յամառ ու վճռական քայլերով, եւ, օգտւելով սեփական եւ զինակից ոյժերից՝ չէզոքացնում է խոչ ու խոչընդոտներն իր ճամբին: Նա նախապատրաստում է բարեյաջող պայմաններ իր ռազմագիտութեան համար, երբ պէտք է զէնքի դիմել: Դաշինքների միջոցաւ նա ապահովում է այս կամ այն պետութեան զինակցութիւնը կամ չէզոքութիւնը, օգտագործում հասարակական կարծիքն իր դատի համար, երբ պէտք է պատերազմել: Նա չի արհամարհում ամենատկար զինակցին անգամ, բայց միշտ էլ գերադասում է ուժեղը, այդպիսին համարելով ոչ թէ թւով մեծ ժողովուրդը, այլ նկարագրով, մշակոյթով եւ ռազմունակութեամբ գերազանցը:
Միեւնոյն նպատակի համար աշխատում են երբեմն մէկից աւելի սերունդներ: Յաջողութիւնը կախւած է լինում պայքարը վարողի ծայրայեղ հետեւողականութիւնից եւ յամառանքից:
Քաղաքականութեան մէջ պարտւում, ձախողում են այն ժողովուրդները, որոնք չունեն որոշ եւ յստակ նպատակ, կամ երբ ունեցածը խստօրէն ազգային չէ»

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus