Կրթական պարտեզի բաց և հասանելի միջավայրի պահպանման համար պայքարը շարունակվում է։
«Մխիթար Սեբաստացի» կ/հ / Mkhitar Sebastatsi EduComplex and Կրթական պարտեզ
«Ես աջակցում եմ Կրթական պարտեզի բաց և հասանելի միջավայրի պահպանմանը»
Կրթական պարտեզի բաց և հասանելի միջավայրի պահպանման համար պայքարը շարունակվում է։
Հրավիրում ենք թաղամասի բնակիչներին, ծնողներին, մանկավարժներին և Կրթական պարտեզի բոլոր շահառուներին մեկնաբանություններում արտահայտելու իրենց դիրքորոշումը՝ հանրային օգտագործման արահետի պահպանման և բաց, անվտանգ, հասանելի միջավայրի վերաբերյալ։
Հոկտեմբերի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը վարչական բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ թիվ 95 մանկապարտեզի բակի բարեկարգման նախագծով նախատեսված սահմանազատման և դրա հետևանքով տասնամյակներ շարունակ օգտագործվող հետիոտնային արահետի հնարավոր փակման վերաբերյալ։
Բողոքը գրանցվել է Երևանի քաղաքապետարանում՝ Դ-117149-26 համարով։
Խնդիրը միայն մեկ արահետի պահպանումը չէ։
Խոսքը կրթական հաստատությունները միմյանց և բնակելի թաղամասին կապող բաց, կանաչ, անվտանգ ու ներառական միջավայրի մասին է։ Մի միջավայրի, որից ամեն օր օգտվում են սովորողները, ծնողները, մանկավարժները, թաղամասի բնակիչները, տարեցները, մանկասայլակներով և սահմանափակ շարժունակությամբ անձինք։
Մենք չենք վիճարկում թիվ 95 մանկապարտեզի սաների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Ընդհակառակը՝ համոզված ենք, որ անվտանգությունը պետք է ապահովվի բոլոր շահառուների իրավունքներն ու կարիքները հաշվի առնող լուծումներով։
Վարչական բողոքով պահանջվում է պարզաբանել նախատեսված սահմանազատման իրավական և փաստական հիմքերը, ճշտել հողամասերի սահմաններն ու արահետի իրավական կարգավիճակը, վերանայել վիճելի նախագծային լուծումները և ապահովել հանրային օգտագործման արահետի անխոչընդոտ պահպանումը։
Կրթական պարտեզը բոլորինս է։ Այն պետք է մնա բաց, հասանելի և ներառական։
Հրավիրում ենք կրթական համայնքին, թաղամասի բնակիչներին, ծնողներին, գործընկերներին և հանրային շահի պաշտպանությամբ հետաքրքրված բոլոր մարդկանց ծանոթանալու վարչական բողոքին, մասնակցելու քննարկմանը և տարածելու այն։
Վարչական բողոքի ամբողջական տեքստը՝
https://sebastatsieducommunity.wordpress.com/2026/10/26/վարչական-բողոք/
#ԿրթականՊարտեզ #ԲացԿրթականՄիջավայր #ՆերառականՄիջավայր #ՀանրայինՇահ #COP17
Tigran Avinyan / Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետարան / Yerevan MunicipalityՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia