«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ազատ ոգիի պաշտպանն ու ախոյեանը. Բնագիր յօդուածը՝ Aravot.com-ի վրայ
Աշոտ Բլեյանը կոչ է անում հարցը դիտարկել համագործակցության տիրույթում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/09/16/1580194/
© 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Շուրջ շաբաթ մը առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին մէջ ալեկոծութիւն առաջացաւ, երբ Զօրավար Անդրանիկի 124 հասցէին յարակից տարածքին մէջ սկսան շինարարական եւ ցանկապատման աշխատանքներ:
Կրթահամալիրի համայնքին պնդմամբ՝ Կրթական պարտէզին եւ քայլուղիին փակումը կը խաթարէ սովորողներուն անվտանգ տեղաշարժն ու «բաց միջավայր» կրթական մոտէլը (կաղապարը):
Ըստ կրթահամալիրի ղեկավարներուն հետ ունեցած մեր զրոյցներուն՝ հաստատութեան մէջ հակուած չեն իրավիճակի սրման։ Համայնքը դրական տրամադրուած է եւ յոյս ունի, որ խնդիրը կարելի պիտի ըլլայ կարգաւորել երկխօսութեան, փոխըմբռնման եւ համաձայնութեան (կոնսենսուսի) միջոցով։
Original Article on:
Աշոտ Բլեյանը կոչ է անում հարցը դիտարկել համագործակցության տիրույթում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/09/16/1580194/
© 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Շուրջ շաբաթ մը առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին մէջ ալեկոծութիւն առաջացաւ, երբ Զօրավար Անդրանիկի 124 հասցէին յարակից տարածքին մէջ սկսան շինարարական եւ ցանկապատման աշխատանքներ:
Կրթահամալիրի համայնքին պնդմամբ՝ Կրթական պարտէզին եւ քայլուղիին փակումը կը խաթարէ սովորողներուն անվտանգ տեղաշարժն ու «բաց միջավայր» կրթական մոտէլը (կաղապարը):
Ըստ կրթահամալիրի ղեկավարներուն հետ ունեցած մեր զրոյցներուն՝ հաստատութեան մէջ հակուած չեն իրավիճակի սրման։ Համայնքը դրական տրամադրուած է եւ յոյս ունի, որ խնդիրը կարելի պիտի ըլլայ կարգաւորել երկխօսութեան, փոխըմբռնման եւ համաձայնութեան (կոնսենսուսի) միջոցով։
Այն ամէնէն, ինչ մինչեւ հիմա տեսած եմ՝ առնուազն կրթահամալիրի դիրքորոշման, մօտեցման ու տեսանկիւնէն, ինչպէս նաեւ իմ անձնական տպաւորութեամբս, այս հարցին պէտք չէ մօտենալ եւ զայն դիտարկել իբրեւ քաղաքական դրդապատճառներով կրթահամալիրը թիրախաւորելու սցենար (ընթացք), անձնական վրէժխնդրութիւն կամ հաշիւներու մաքրում։ Ես տեսած եմ իշխանութիւններու բազմաթիւ աջակիցներ, որոնք կրթահամալիրին մաս կը կազմեն, եւ բոլորն ալ հոն կ'ապրին համերաշխութեան ու եղբայրութեան մթնոլորտի մէջ։
Պետրոս Մանուկեան
Ստորեւ կը ներկայացնեմ կրթահամալիրի աշխատակիցներուն կողմէ արտայայտուած որոշ մտահոգութիւններ, հորդորներ ու դիտարկումներ։
Արևելյան դպրոց-պարտեզի տնօրեն Նաիրա Նիկողոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի տնօրեն Նաիրա Նիկողոսյանի փոխանցմամբ՝ սա միայն կրթական համայնքի խնդիրը չէ, և հույս կա, որ հարցը կստանա իր լուծումը կոնսենսուսի միջոցով։
Նաիրա Նիկողոսյանի խոսքով՝ Կրթական պարտեզը տասնամյակների ընթացքում ստեղծված բաց, անվտանգ և ներառական միջավայր է, որը ծառայում է ինչպես սովորողներին, այնպես էլ ամբողջ համայնքին։ Նա ընդգծում է, որ այս տարածքի պահպանումը կարևոր է բոլորի համար, և հույս ունի, որ հարցը կստանա իր դրական լուծումը երկխոսության ու կոնսենսուսի միջոցով։
Աշոտ Բլեյան Հիմնադիր Տնորեն
Բլեյանի խոսքով՝ Կրթական պարտեզի շուրջ ստեղծված իրավիճակը վերաբերում է ոչ միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, այլև ամբողջ քաղաքային համայնքին։ Նա ընդգծում է տարիներով ձևավորված բաց, անվտանգ և համայնքային կանաչ տարածքի պահպանման կարևորությունը։ Բլեյանը կոչ է անում հարցը դիտարկել համագործակցության տիրույթում՝ հույս հայտնելով, որ շահագրգիռ կողմերի միջև կառուցողական երկխոսության արդյունքում հնարավոր կլինի գտնել բոլորի համար ընդունելի և հավասարակշռված լուծում։
Օրերս կրթահամալիրում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Աշոտ Բլեյանն ընդգծեց հաստատության կառուցողական դիրքորոշումը՝ նշելով. «Եթե հույզերի ազդեցության տակ հնչել են կտրուկ արտահայտություններ, խնդրում եմ մեզ չդիտարկել այդպիսին, դա մեր ոճն ու տեսակը չէ»։ Նա նաև շեշտեց, որ եթե կրթահամալիրը արձագանքեր բարկությամբ ու զայրույթով և որոշեր փակել իր կողմից կամավոր տրամադրվող տարածքներն ու հարմարությունները, դրանով միայն կվնասեր համայնքին։ Դա հակասում է կրթահամալիրի էությանը, ոգուն, առաքելությանը և ժառանգությանը, որը միշտ եղել և մնում է Մալաթիա-Սեբաստիա համայնքին ծառայելն ու նրա զարգացմանը նպաստելը։
Տաթև Սահակյան, ծնող և դասվար
Կարծում եմ,մոր ցանկացած բարեկարգում պետք է առաջին հերթին հաշվի առնի մարդկանց անվտանգությունն ու արդեն ձևավորված միջավայրը։ Ցավալի է կորցնել այն կանաչ տարածքներն ու անցումները, որոնք տարիներով ստեղծվել ու պահպանվել են։ Կարևոր է գտնել այնպիսի լուծում, որը չի վնասի ոչ երեխաներին, ոչ բնակիչներին, ոչ էլ կրթահամալիրի ստեղծած միջավայրին։ Բարեկարգումը պետք է ոչ թե խոչընդոտներ ստեղծի, այլ հարմար ու անվտանգ դարձնի տարածքը բոլորի համար։ Ցավ եմ ապրումլ բայց հուսով եմ, որ այս հարցում կգտնվի խելամիտ լուծում, որը կպահպանի արդեն ունեցածը և միաժամանակ հնարավորություն կտա տարածքն ավելի բարեկարգ ու հարմարավետ դարձնելու։
Էլյա Սահակյան ծնող
Իմ, իմ երեխայի, շատ այլոց ու իրենց երեխաների ամենօրյա ճանապարհն է սա։ Վերջին ամիսներին մշտապես փոշոտ ճանապարհը (մանկապարտեզի շենքը նորոգեցին, շահագործման հանձնեցին ու սկսեցին դրսի աշխատանքները) միևնույն է ամենաանվտանգն է։
Ինչքա՜ն լավ կլիներ նախկինում ունեցած քննարկումների արդյունքում առանց լարման ունենայինք համատեղ տարածքը Երևանի թիվ 95 մանկապարտեզի հետ, միասին խնամեինք, երեխաները խաղային, ծառ տնկեին և այլն։
Չգիտես ինչի՝ պատ, ճաղեր, մեկուսացում…
Նելի Արղության, զարգացման խմբի լաբորատորիայի ղեկավար
Կանաչ անցուղի՝ որպես ներառական կրթական և հետազոտական լաբորատորիա
Որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբի լաբորատորիայի ղեկավար՝ այս խնդրին նայում եմ ոչ միայն կանաչ տարածքի պահպանման, այլև նոր կրթական հնարավորության ստեղծման տեսանկյունից։
Թիվ 95 մանկապարտեզի տարածքը, որն անմիջապես ընկած է Քոլեջի և Արևելյան դպրոց-պարտեզի մեջտեղում, կարող է դառնալ երեք կրթական միջավայրերը միավորող ընդհանուր, ներառական և կենդանի հետազոտական լաբորատորիա։
Այս տարածքը հնարավորություն կտա ձևավորելու մանկավարժական համագործակցության նոր մոդել, որտեղ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջը, Արևելյան դպրոց-պարտեզը և թիվ 95 մանկապարտեզը միասին կստեղծեն շարունակական կրթական միջավայր՝ հետազոտելու, փորձարկելու, սովորելու և մանկավարժական մտքեր փոխանակելու համար։
Կարևորը ոչ թե պատերով բաժանելն է, այլ միավորելը։ Ոչ թե անցուղին փակելը, այլ այն որպես սաների, սովորողների, մանկավարժների և թաղամասի բնակիչների հանդիպման ու համագործակցության ճանապարհ պահպանելը։
Նոր մոդել՝ միասին աշխատելու համար
Միջավայր, որտեղ 2-5 տարեկան սանը, մանկապարտեզի և դպրոցի սովորողը, Քոլեջի ուսանողը, դաստիարակը, ուսուցիչը և ծնողը կարող են միասին լինել, ուսումնասիրել, ստեղծել ու սովորել։
Միջավայր, որտեղ կանաչ լանջը պարզապես կանաչապատ տարածք չէ, այլ հետազոտության, դիտարկման, խաղի, խնամքի և մանկավարժական մտքի ձևավորման բնական պայման։
- Այստեղ կարող են ծնվել և զարգանալ նոր նախագծեր.
- բնության և կանաչ միջավայրի հետազոտություն,
- տարբեր տարիքի սաների համատեղ գործունեություն,
- բացօթյա խաղեր, մարզական խաղեր և փորձարկումներ,
- կանաչ տարածքի խնամքի ու վերականգնման համատեղ աշխատանքներ,
- Քոլեջի ուսանողների և գործող մանկավարժների համատեղ հետազոտական գործունեություն,
- ընտանիքների և թաղամասի բնակիչների մասնակցությամբ համայնքային նախաձեռնություններ։
Այս տարածքը կարող է դառնալ կրթահամալիրի «Կրթական պարտեզ քաղաքի արվարձանում» հեղինակային ծրագրի բնական շարունակությունը՝ բերելով նոր գործընկերներ, մանկավարժական նոր մոտեցումներ և համայնքային ավելի լայն մասնակցություն։
Իմ առաջարկը՝ վերականգնել, պահպանել կանաչ լանջը, չփակել անցուղին և տարածքը վերածել երեք կրթական հաստատությունների համատեղ ներառական հետազոտական լաբորատորիայի։
Որովհետև կրթական միջավայրը միայն շենքը չէ։ Այն նաև ճանապարհն է, բակը, կանաչ լանջը, հանդիպումը, համատեղ աշխատանքը և միասին ստեղծվող մանկավարժական միտքը։ Այստեղ Քոլեջի ուսանողը կարող է սովորել իրական միջավայրում, գործող մանկավարժը՝ հետազոտել ու փորձարկել, իսկ սանը՝ իր բնական հետաքրքրությամբ բացահայտել աշխարհը։
Բարեկարգումը պետք է ոչ թե վերացնի կանաչը, այլ բացի նոր կրթական հնարավորություններ։
Հարգանքով` Նելի Արղության