Սեպտեմբերի 20-ին կայացավ Հ.Մ.Մ.-ի Հայաստանի շրջանի հերթական անդամական ժողովը։

Սեպտեմբերի 20-ին կայացավ Հ.Մ.Մ.-ի Հայաստանի շրջանի հերթական անդամական ժողովը։
shadow
Ժողովին ներկա էին Հ.Մ.Մ. Կենտրոնական վարչության ատենապետ Ընկ. Միսակ Նաճարյանը, Կենտրոնական վարչության անդամները, Հայաստանի շրջանի վարչական կազմը և Հ.Մ.Մ.-ի Հայաստանի շրջանի անդամները։

Ժողովի ընթացքում քննարկվեցին Հ.Մ.Մ.-ի Հայաստանի շրջանի առկա խնդիրներն ու ընթացիկ աշխատանքները, անդրադարձ կատարվեց միության առաջիկա ծրագրերին և ապագայի նախաձեռնություններին։ Քննարկվեցին նաև Հայաստանի շրջանի հետագա գործունեությանն առնչվող հարցեր և զարգացման նոր ուղղություններ։
Ժողովի ընթացքում նաև հայտարարվեց Հ.Մ.Մ.-ի ֆուտբոլային խմբի նոր մարզահագուստի մասին։
Հայաստանի շրջանի վարչական կազմը համալրվեց ևս երկու նոր անդամով՝ Պերճ Արո և Տիգրան Տերմենճյան։
Շնորհավորում ենք նոր անդամներին և մաղթում արդյունավետ ու բեղուն աշխատանք՝ ի նպաստ Հ.Մ.Մ.-ի Հայաստանի շրջանի զարգացման։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին՝ իրենց մասնակցության, նվիրվածության և Հ.Մ.Մ.-ի գործունեության զարգացման գործում ունեցած ներդրման համար

Related to category Life

Comment on Facebook

Comment on Disqus