Հայկ Մարտիրոսեան - Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում

Հայկ Մարտիրոսեան - Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում
shadow
Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում: Ըստ էության դա նշանակում է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ չէ, թեև իրականում շարունակում է անդամ լինել:

Հայկ Մարտիրոսեան Hayk A. Martirosyan writes on facebook 

Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում: Ըստ էության դա նշանակում է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ չէ, թեև իրականում շարունակում է անդամ լինել:

Միաժամանակ Ալիևն այսօր հայտարարում է թե իբր եվրոդիտորդները ՆԱՏՕ ուժեր են Հայաստանում` Ադրբեջանի սահմանին:

Հայտնի է Մոսկվայի վերաբերմունքը ՆԱՏՕ-ին և իր սատելիտների ՆԱՏՕ-ին առնչությանը:

Երկուսի հայտարարություններն էլ մեկ քառակողմ` Էրդողան-Ալիև-Պուտին-Փաշինյան գաղտնի պայմանավորվածության շրջանակներում են:

Սիրիան հանձնելուց հետո հիմա եկել է ժամանակը, որ Ռուսաստանը հանձնի ողջ մնացած Հայաստանը: Ու դա անելու համար անհրաժեշտ է հերթական բացատրությունը: Իսկ բացատրությունը պայմանավորվել են որ Ալիևը կտա թե իբր Հայաստանը Ռուսաստանի թշնամի ՆԱՏՕ-ին է հանձնվում, իսկ Փաշինյանն իր հերթին կասի թե Հայաստանն այլևս ըստ էության ՀԱՊԿ անդամ չէ: Հետևաբար Ռուսաստանն այլևսորևէ պարտավորություն չի ունենա Հայաստանը կործանելիս` զորքով դիմակայելու Ադրբեջանին: Եվ տեղի կունենա հանձնում-ընդունումը:

Հարձակումը շատ մոտ է: Եթե այն տեղի չունենա մինչ վաշինգտոնյան երդմնակալությունը` հունվարի 22-ը, ապա այդ հրաշքը կնշանակի, որ ինչ-ինչ արտակարգ պատճառներով այն կարող է հետաձգվել մինչ քառակողմ այդ պայմանավորվածությանը` ինչ-որ բան ստանալու դիմաց կմիանա Թրամփը: Իսկ դա տեղի կունենա էլի շատ շուտով: Ու էլի անպայմանորեն տեղի կունենա:

Հաշվի առնելով, որ հայերը չեն կռվելու և ի հեճուկս ինքնախաբեացվողների` ամենևին չեն դիմադրելու, այլ ադրբեջանական զորքերին դիմավորելու են աղ ու հացով, որ իրենց արևին, իրենց «լավ նայեն», Թրամփի ԱՄՆ-ը,որ արդեն բոլորովին այլ Ամերիկա է լինելու, չի էլ փորձելու համաձայն Թրամփի խաղաղարարի կեղծ ինքնիմիջի` կասեցնել պատերազմը: Որովհետև պատերազմ ուղղակի չի լինելու: Լինելու է զինված, բայց անպայքար կլանում: Եվ հիմնականում անարյուն ցեղասպանություն ու կամովին հայրենազրկում ու գեղեցիկ պետականակործանում: Հետևաբար, չօգտվել այս բացառիկ` անգամ հազար տարին մեկ չհանդիպող-չպատահող անհավանական բախտավոր պատուհանից` նվաճողները չեն կարող:

Հետևաբար Սյունիքն ու Վարդենիսը գրավվելու են:

Երևանն ընկնելու է:

Հայաստանի պատմությունն ավարտվելու է:

Ամենայն հավանականությամբ` առաջիկա օրերին: Եթե ոչ` ապա մոտ ապագայում: Շատմոտ ապագայում:

Իմ սիրտն իմ ժողովրդի համար չի ցավում: Ընդհակառակն` խիստ հակասական զգացմունքներ կլինեն տեսնելիս` թե ինչպես է ըստ արժանվույն հատուցվում` իրենց այն վարքագծի համար, որը և հենց ամենագլխավոր պատճառն է այն հետևանքի, որ լինելու է: Որին հենց իրենք` այդ ամենը իրենց գլխին բերածները ենթարկվելու են:

Իմ սիրտն արյունաքամվում է իմ հայրենի հողի, Հայաստանի աշխարհագրության, իմ հայրենիքի, իմ նախնիների ստեղծած մշակույթի, նախկինում ապրած ու իրենց կյանքը հանուն ազգային ինքնության զոհած իրական, ոչ ֆեյք հերոսների` հանուն այս անարժանների զոհաբերված կյանքերի համար: Սկսած վարդանանց հերոսներից (եվ այո´ Վասակ Սյունին նախանիկոլ էր ու ոչինչ ավելի),վերջացրած իսկական, բարձր հերոս ու մերօրյա անարժանների համար իր կյանքը զոհած մեծագույն հերոսով` Լեոնիդ Ազգալդյանով ու երիտասարդ, եզակիորեն արժանապատվություն ունեցող Ռոբերտ Աբաջյանով:

Իսկ «մեր ժամանակների հերոսների»` իսկ իրականում «իրենց գործով զբաղվող» կոլաբորանտ արհեստավոր-Հ1-ով ռեժիմապետերի ձեռքերն ուրախությամբ սեղմողների կործանումն ինձ, մեղմ ասած, առանձնապես չի հուզելու:

Ինչու՞ եմ ես սա գրում: Որ արթնացնե՞մ ինչ որ մեկին, սթափեցնե՞մ, խելքի՞ բերեմ: Ոչ, իհարկե ոչ: Ես հիմար չեմ որ կարծեմ թե քնած մարդ կա, կամ որ ես կարող եմ խելք չունեցողին խելքի բերել: Կամ, օրինակ, տականքին բարձրացնել, կամ, օրինակ ինդիվիդուալ արածողին համախմբել և այլաբանորեն ասած` մարդկանց կուռ բանակի վերածել:

Ի տարբերություն շատերի` ես փրկչի սինդրոմով չեմ տառապում, պատրանքներ չունեմ, և այն բացառիկ եզակիներից եմ ողջ մի քանի միլիոնի մեջ, որ իրապես ճանաչել է իր ժողովրդին:

Ուրեմն ինչու՞ եմ ասում:

Ասում եմ ինձ համար: Միայն ինքս ինձ համար: Միայն:

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus