ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՒՈՐՄԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՈՒԺԵՐԻՆ

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՒՈՐՄԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՈՒԺԵՐԻՆ
shadow
Այս իրավիճակում Հայաստանի քաղաքական ուժերի հիմնական մասն այն կարծիքին է, որ դրութիւնը կտրուկ բարեփոխելու միակ հնարաւոր ուղին ներկայ իշխանութիւնների շուտափոյթ հեռացումն է, ինչի համար այդ ուժերը պէտք է միաւորուեն։ Չհակադրուելով նման պատկերացումներին մենք արձանագրում ենք, որ 5 տարուց աւելի շրջանառութեան մէջ դրուած այդ մարտավարութիւնը ոչ միայն մեզ չի մերձեցրել վերջնագծին, այլեւ յաջողութեան որեւէ հեռանկար չի նշմարւում։ Պատճառն այն է, որ քաղաքական բոլոր ուժերը իրենց են գլխաւոր դերակատար համարում եւ ակամա դառնում մրցակից այն ուժերին, որոնց հետ միաւորուելով է, որ կարող էին յաջողուել։

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՒՈՐՄԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՈՒԺԵՐԻՆ

5-ը մարտի 2025թ
   

Սիրելի՛ գործընկերներ, 
    Մենք բոլորս գիտակցում ենք, որ մեր ժամանակներում ամեն աւրը կարող է էական նշանակութիւն ունենալ մեզ համար։ Ինքնախաբեութեամբ չզբաղուող բոլոր քաղաքական ուժերը արձանագրել են, որ մենք համազգային ճգնաժամի ճիրաններում ենք՝ 
վտանգուած է Հայաստանի քաղաքացիների իրենց երկրում առանց գոյաբանական սպառնալիքների՝ ապահով ապրելու իրաւունքը, 
«սոցիալական» համարուող Հայաստան պետութեան մէջ «սոցիալական տեռորի» են ենթարկւում հանրային գրեթէ բոլոր շերտերի ներկայացուցիչները, 
հարեւան երկրի բռնապետի քմահաճույքով պատանդի կարգավիճակում են մեր մի քանի տասնեակ հայրենակիցներ, 
անտեսելով այն, որ հայութեան մի զգայլի յատուածի միջազգայնաւրէն ճանաչուած ինքնորոշման իրաւունքը ոտնահարուել է եւ նրա նկատմամբ ցեղասպանութիւն է իրականացուել, այդ յանցաւոր, աշխարհով մէկ բռնապետական ճանաչուած պետութեան հետ բարի դրացիկան հարաբերութիւններ հաստատելու փորձեր են արւում եւ այլն եւ այլն։
   Այս իրավիճակում Հայաստանի քաղաքական ուժերի հիմնական մասն այն կարծիքին է, որ դրութիւնը կտրուկ բարեփոխելու միակ հնարաւոր ուղին ներկայ իշխանութիւնների շուտափոյթ հեռացումն է, ինչի համար այդ ուժերը պէտք է միաւորուեն։ Չհակադրուելով նման պատկերացումներին մենք արձանագրում ենք, որ 5 տարուց աւելի շրջանառութեան մէջ դրուած այդ մարտավարութիւնը ոչ միայն մեզ չի մերձեցրել վերջնագծին, այլեւ յաջողութեան որեւէ հեռանկար չի նշմարւում։ Պատճառն այն է, որ քաղաքական բոլոր ուժերը իրենց են գլխաւոր դերակատար համարում եւ ակամա դառնում մրցակից այն ուժերին, որոնց հետ միաւորուելով է, որ կարող էին յաջողուել։
Խանգարող հանգամանք է այն իրողութիւնը, որ իշխանութեան համար պայքերելու իրաւունք ունեցող քաղաքական ուժերը ոչ միայն իրենց կողմից մերժուող իշխանակիրների, այլեւ իրար հետ են պայքարի մէջ։ Դա բազմակուսակցական ժողովրդավարութեան անհրաժեշտ նախապայման է, բայց չի նպաստում միասնական ճակատի ձեւաւորմանը։ 
   Քառորդ դարից աւելի (1966-1991 թ.) յանուն համազգային նշանակութեան ռազմավարական ծրագրի՝ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, աննախադէպ յաջողութեամբ աշխատած ԱՄԿ-ԱԻՄ-ը հենուելով իր այժմ արդէն բոլորինը դարձած փորձառութեան վրայ՝ կոչ է անում նախ քաղաքական ուժերին, ապա նաեւ  բոլոր միաւորումներին եւ քաղաքացիներին յիշել, որ առկայ բոլոր խնդիրների հիմքում նախ եւ առաջ ընկած է այն, որ մեր անորակ, իր ներսում բազմաթիւ հակասութիւններ պարունակող սահմանադրութեան հետեւանքով իշխանութիւնը չի պատկանում նրա իրական տիրոջը՝ Հայաստանի քաղաքացիներին։ Մասնաւորապէս, գործող սահմանադրութեամբ Ներկայացուցչական մարմինը ձեւաւորւում է համամասնական ընտրակարգով, բայց եւ նոյն սահմանադրութեամբ սողանցքների փունջ է առկայ համամասնական արդիւնքները շրջանցելու, ընտրողների մի զգալի (երբեմն նույնիսկ կէսից աւելին) մասին խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու հնարաւորութիւնից զրկելու համար։ Համամասնականով ընտրուած խորհրդարան, սակայ «կայուն մեծամասնութիւն» ստեղծելու պարտադրանք-հնարաւորութիւն։ Այս սահմանադրութիւնը բացառում է իշխանութեան ճիւղերի տարանջատման եւ փոխադարձ վերահսկողութեան ապահովումը։ Քաղաքացիները ամենակարեւոր՝ երկրի կառավարմանը մասնակցելու հարցում ենթակայ են ամենակոպիտ խտրականութեան․ նրանք իրաւահաւասար են միայն ընտրութեան աւրերին։ Երկրի առաջին դէմքը, մանաւանդ իշխանութեան նրբին չարաշահումներով կարող է անընդմէջ վերարտադրուել ի տարբերութիւն նախկին անընդմէջ 2 անգամուայ։
   Այս իրավիճակում հրատապ  է դառնում Սահմանադրութեան բարեփոխումը։ Գործը հեշտանում է նրանով որ արդէն ստեղծուած է եւ 5 տարի պետական՝ հարկատուների միջոցների հսկայական վատնմամբ անպտուղ գործում է սահմանադրական յանձնաժողով։ Յայտնուել ենք այն ֆուտբոլիստների իրավիճակում, որոնք ուզում են խաղալ դաշտի, տուել դէպքում, քաղաքական դաշտի բացակայութեան պայմաններում։ Հետեւաբար, մեր գլխաւոր խնդիրը պէտք է լինի նախ եւ առաջ ապահովել գործելու, այդ գործունէութիւնը իրականեցնելու երաշխաւորող բնականոն պայմաններ։ 
   Այսպիսով, սահմանադրութեամբ քաղաքացուն երկրի տէրը դարձնելը պիտի լինի մեր գլխաւոր նպատակը։ Այդ ուղղութեամբ տեսական աշխատանքները վաղուց ամբողջացուած են, եւ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ (ԲԺ) սկզբունքների հիման վրայ պատրաստուած սահմանադրութեան բարեփոխուած տարբերակը ներկայացուել է համապատասխան կառույցներին 2014, 2018, 2020 եւ 2022 թթ-ին։ Դրանց կարելի ծանաւթանալ demos.am կայքէջում։ Իշխանակիր ուժերը իրենց գլխաւոր խնդիրն են համարել այս նախագծի պարտակումը։ Այն երբեք չի դրուել քննարկման, որովհետեւ պատուէր կատարող «իրաւագէտ»-ներն այդպիսի յանձնարարութիւն են ստացել։ Նրանց հրահանգաւորողներին լաւ էր յայտնի, որ ԲԺ դրույթներին առարկել հնարաւոր չէ։
   Այդ ամենից ելնելով ԱԻՄ-ը կոչ է անում լծուել վերեւում նշուած սահմանադրական բարեփոխումների նախագիծը կեանքի կոչելու գործին։ Այլ հարցերում տարակարծութիւնների առկայութիւնը բնական է, սակայն Սահմանադրութեան անփոփոխելի յաւդուածում ամրագրուած ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ դրոյթը կեանքի կոչելու աշխատանքների ընթացքում, այն առարկայաւրէն ամրագրելու գործին աջակցելիս արդարամիտ քաղաքական ուժերը չեն կարող տարբեր դիրքորոշում ունենալ։  
  Յիշենք, որ Բացարձակ ժողովրդավարութեան պետական համակարգի որդեգրմամբ բացի նրանից որ երկրի կառավարմանը մասնակցելու հարցում Հայաստանի քաղաքացիները կը հասնեն առայսաւր հնարաւոր ամենաբարձ մակարդակին, Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական եւ այդ առումով ընդաւրինակելի երկիրը կը դառնայ։ Քաղաքացիները դառնում են իրաւահաւասար ոչ միայն ընտրութիւնների աւրերին այլեւ դրանց միջեւ ընկած ժամանակայատուածում՝ իսպառ բացառելով խտրականութիւնը երկրի գլխաւոր՝ ԱՒՐԷՆՍԴԻՐ ԵՒ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ կառոյցում։ 
   Մեր համոզմամբ այս ոլորտում մեր համագործակցութիւնն է ազգային կեանքը շուտափոյթ բարլաւելու ամենակարճ ճանապարհը։ Սպասում ենք ձեր արձագանքներին։
ԱԻՄ Գլխաւոր Քարտուղար՝
Մանեա Այվազեան
 PS. Սահմանադրական բարեփոխումների հանրաքուէով նաեւ խաղաղ իշխանափոխութեան հնարաւորութիւն է ստեղծւում, որովհետեւ որպէս կանոն սահմանադրութեան նոր տարբերակի ընդունմանը յաջորդում են նոր ընտրութիւններ։
 

Related to category Politics

Related to subcategory Armenian National Unity

Comment on Facebook

Comment on Disqus