
նոր աշխարհակարգի հիմքերի կառուցումը - Սամվել Ասլիկյան
Մենք մեր սրտերում և հոգիներում զգում ենք գլոբալ փոփոխությունների հետ կապված նոր վերադասավորումները, նոր աշխարհակարգի հիմքերի կառուցումը:
Ցավոք սրտի, նոր աշխարհը ստեղծվում է հազարավոր անմեղ կյանքերի գնով։ Այդպես եղավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, այդպես եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և մասամբ այդպես եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ցավոք Արևմուտքը, և ընդհանրապես ողջ առաջադեմ աշխարհը, Առաջին համաշխարհային պատերազմից հետո չկարողացան սահմանափակել Ռուսաստանին և Թուրքիային իրենց աշխարհաքաղաքական հավակնություններում, համամարդկային արժեքների և ազգային պետությունների անկախության նկատմամբ: Նաև ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքն ավարտին չհասցրեց ԿԳԲ համակարգի վերջնական փլուզումն, ինչի արդյունքում ինքնիշխանության համար պայքարող ժողովուրդները դեռ վճարում են։
Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերով 2020 թվականին հարձակվեց Հայաստանի վրա այն, ինչ հիմա անում է Ուկրաինայում։ Ցավոք սրտի, Հայաստանի խամաճիկ կրեմլահաճո վերնախավը դավաճանեց հայ ժողովրդին և հայկական բանակին։ Ուկրաինական քաղաքական վերնախավը, ի տարբերություն հայկականի, որոշում ունի գնալ մինչև վերջ, թեև ուկրաինական քաղաքական համակարգում նույնպես արկա են կոլաբորատորներ կամ պարզապես ապաշնորհ գործիչներ։
Ստորև կփորձեմ հիմնավորել այս միտքս.
Ուզում եմ ընդգծել, որ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զոհերի մեծ մասը եղել է Ադրբեջանի կողմից ռուսական զենքի կիրառամբ։ Ավելին՝ ռուսական հետախուզությունը թուրքերին էր փոխանցում հայկական բանակի ռազմավարական օբյեկտների գտնվելու վայրը, այդպիսով Ռուսաստանը իր բոլոր քաղաքական լծակներով, տեղի գործակալներին օգտագործելով, օգնեց թուրքերին և ադրբեջանցիներին գրավել Հայաստանի տարածքի մի մասը։ Աշխարհաքաղաքական այլ պատճառներ հաշվի առնելուց զուտ, Ռուսաստանը դա արեց՝ հետագայում Ուկրաինայի դեմ ագրեսիայում Թուրքիայի չեզոքությանը հասնելու համար։ Եվ նա գործնականում դ հաջողեց։ Թուրքիան չի միացել արևմտյան պատժամիջոցներին, Թուրքիան օգնում է Կրեմլին տնտեսական հատվածում, նույնիսկ օգնում է Կրեմլին գնել գողացված հացահատիկ և դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Բացի այդ, մի մոռացեք, որ Թուրքիան նույնպես հավակնություն ունի Ղրիմի վրա և երբեք չի թաքցրել դա։ Ցավոք այս պարզ ճշմարտությունը չհասկացավ Ուկրաինայի քաղաքական վերնախավը, 44-օրյա պատերազմից հետո՝ շնորհավորելով օկուպանտ ու ագրեսոր Ադրբեջանին: Իսկ այսօր էլ Ուկրաինայում ոչ բոլորն են սա հասկանում։ Նրանք նույնպես չեն հասկանում, որ Ռուսաստանն ու Թուրքիան սիամական երկվորյակներ են, և երբ վերջնականապես փլուզվի Ռուսաստանի չեկիստական համակարգը, հաջորդիվ ցեղասպան Թուրքիան կարժանանա նույն ճակատագրին։ Ի վերջո, այս երկու երկրներն էլ հորդայական զավթողական համակարգի ժառանգորդներն են և նրանք աջակցում են միմյանց։
Չնայած դրան, Ուկրաինայում վերնախավը հասկանում է, որ Ուկրաինան գտնվում է աշխարհակարգի փոփոխության եզրագծում և պատվով կրում, բարու և չարի, ժողովրդավարության դեմ անիշխանության դիմակայության առաջատար ժողովուրդի բեռը։
Համոզված եմ, որ հայ ժողովուրդը նույնպես մոտ ապագայում ոտքի կկանգնի, երկրից դուրս կշպրտի Կրեմլի գործակալներին և այս առճակատման մեջ կկանգնի ուկրաինացի ժողովրդի կողքին: Մենք մերժելու ենք ռուս-թուրքական օկուպացիան՝ կառուցելով ժողովրդավարական հայկական պետություն: Բայց հանուն արդարության պետք է նշել, որ հայ ժողովուրդն արդեն իսկ միացել է այդ ճանապարհին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում դիմակայելով երեք ագրեսիվ-ցեղասպան քվազիկայսրությունների։
Հայ ժողովուրդը պարտվեց ներքին թշնամուն, ինչպես որ դա տեղի ունեցավ Ուկրաինայում 2014 թականին: Բայց ինչպես նշեցի, մենք շատ շուտով ոտքի ենք կանգնելու և շարունակելու ենք մեր պայքարը։
Այս պայքարում ռուս ժողովուրդը դեռ պետք է իրեն դրսևորի։ Նրանցից շատ բան է կախված։ Կարծում եմ, որ Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս դեռ կան մարդիկ, որոնց համար «Պատիվ» բառն ավելին է նշանակում, քան սեփական վախերը։
Ինչպես նշեցի, աշխարհը փոխվում է։ Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն արդեն թակում է մեր դռները, որտեղ նոր աշխարհակարգի համատեքստում, և որի հիմքերից մեկը աշխարհաքաղաքական և տնտեսական լոգիստիկ կապերն են, և այն անտեսանելի պայքարը, որը գնում է քաղաքա-տնտեսական, հյուսիս-հարավ ճանապարային առանցքի և արդեն իսկ Արևմուտքի կողմից մերժված և ձախողած Ռուս-թուրքական 3 + 3 նախագծի միջև:
Նոր կանոններով, նոր աշխարհում, ահաբեկության և անարխիայի համար տեղ չպետք է լինի: Ժողովրդավարությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքները և միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանվի նոր աշխարհակարգով։ Այս անգամ Արևմուտքը սխալվելու իրավունք չունի, եթե ցանկանում է վերջ տալ չեկիստական ահաբեկչությանը:
Փա՛ռք իրենց ազատության համար պայքարող ժողովուրդներին։
Կեցցե ապագա նոր աշխարհը:
_
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից
Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)