Հնչակեան գաղափարախոսութեան դպրոցի զավակներուն քննադատութիւնը կը շարունակէ սաստկաննալ Հայաստանի Վարչապետին ուղուած

Հնչակեան գաղափարախոսութեան դպրոցի զավակներուն քննադատութիւնը կը շարունակէ սաստկաննալ Հայաստանի Վարչապետին ուղուած
shadow
Ու՞մ բորբոքված երևակայությունը 10 տարի առաջ կարող էր պատկերացնել, որ լինելու է մեկը, որը հանձնելու է Արցախը ու այդ հանգամանքն իբրև «պետականության ձեռքբերում» ներկայացնելու, թշնամուն «սահմանազատման» անվան տալ միակողմանի նվիրելու է գյուղեր ու այնտեղով անցնող չափառն իբրև «ինքնիշխանության պատ» հրամցնելու, Արարատի խորհրդանիշն իբրև «կայսերական հայրենասիրություն» հորջոջելու, Ցեղասպանության պատճառները կասկածի տակ դնելն իբրև «ինքնաճանաչում» բնութագրելու, Եկեղեցու դեմ պատերազմը Տիրոջ անունով «հիմնավորելու», մի ողջ ժողովրդին ուրանալ քարոզելը «կրթվելը նորաձև է» անվանելու…

Ռադիկ Կարապետեան

Երկրի վարչապետն ասում է, թե բա իմ եւ Պուտինի հարաբերությունները իրար հետ հաց կիսածի մակարդակի է, դե իրար հետ հաց ենք կիսել։

Մի կողմ թողնենք, որ սա քաղաքական առումով դատարկաբանություն է ու սարի չոբանի հայտարարություն է ուղղված ռուսասեր բիդլոյի հույզերը հանգստացնելուն։

Բայց բանը, էն բանը, որ դու Էրդողանի ու Ալիեւի հետ էլ ես սեղան նստել ու հաց կիսել ։

Երկրի վարչապետի հաց կիսելու թեմայով եւս մի բան.

-ոնց որ թե դու ու քո հետեւորդ մտավորականները ՀԱԿ-ականների հետ էլ էիք հաց կիսել ու էդ ձեզ չխանգարեց նույն ՀԱԿ-ականների վրա հարձակումներ անելուն, ուրանալուն, հայհոյելուն 🙂

Էդ է ձեր կիսած հացի արժեքը։

Narek Galstyan

Էս ի՞նչ սարքեցին սրանք մեր երկիրը… Ու՞մ բորբոքված երևակայությունը 10 տարի առաջ կարող էր պատկերացնել, որ լինելու է մեկը, որը հանձնելու է Արցախը ու այդ հանգամանքն իբրև «պետականության ձեռքբերում» ներկայացնելու, թշնամուն «սահմանազատման» անվան տալ միակողմանի նվիրելու է գյուղեր ու այնտեղով անցնող չափառն իբրև «ինքնիշխանության պատ» հրամցնելու, Արարատի խորհրդանիշն իբրև «կայսերական հայրենասիրություն» հորջոջելու, Ցեղասպանության պատճառները կասկածի տակ դնելն իբրև «ինքնաճանաչում» բնութագրելու, Եկեղեցու դեմ պատերազմը Տիրոջ անունով «հիմնավորելու», մի ողջ ժողովրդին ուրանալ քարոզելը «կրթվելը նորաձև է» անվանելու…

Այս մարդը քանդել է բարի և չարի մասին մեր պատկերացումները, «չի կարելին» դարձրել «կարելի», «հերոսացրել» սինլքորի կերպարն ու արգահատանքի արժանացրել առաքինությունը:

Բարոյականը դարձրել է անբարոյական, հետին անբարոյականությունը՝ բարձր արժեք:

Այս մարդու/մարդկանց հերոսը հեքիաթների չար, վատ, տմարդի կերպարն է, Թումանյանի՝ «Չարի վերջի» կկուի ձագերին ուտող աղվեսը, սեփական ձագերին աղվեսին տվող հիմար կկուն…

-----

Քանի որ արդեն ակնհայտ է, որ Ն.Փ.-ն յուր դրանիկ գնդով փորձելու է ասպատակել Մայր Աթոռը, ուզում եմ հասկանալ, թե նա ինչ կարող է անել, եթե Վեհափառը, այնուամենայնիվ, որոշի, որ ոչ մի պարագայում հրաժարական չի տալիս:

Լավ, ասենք Մայր Աթոռի պաշտպաններին ծեծում են, բերման ենթարկում ու մտնում Վեհարան: Լավ, ասենք կալանավորում են Վեհափառին: Լավ, ասենք նեոբոլշևիկյան սադիզմով 75 տարեկան Վեհափառին ուժով դուրս են հանում Վեհարանից կամ Մայր Աթոռից: Հետո՞: Դրանով Կաթողիկոսը դադարու՞մ է լինել Ամենայն Հայոց Հայրապետ: Իհարկե, ո՛չ: Վեհարանից տանում են բանտ՝ մնում է Վեհափառ, Վեհարանից ուժով դուրս են հանում՝ մնում է Վեհափառ, Վեհարանը գրավում են, գնում է ուրիշ որևիցե վանք ու մնում է Վեհափառ: Ցանկացած պարագայում մնում է Վեհափառ, անգամ եթե որոշեն հայտնի Փիրուզի պես խեղդամահ անել այնպես, ինչպես դա տեղի ունեցավ բոլշևիկյան կարգերի օրոք երջանկահիշատակ Խորեն Մուրադբեկյանի հետ:

Եվ ուրեմն, եթե Վեհափառը տեղի չի տալիս, Ն.Փ-ի ասպատակությունը ոչ մի արդյունք չի ունենում, բացի, իհարկե, այն բիբլիական մեղքից, որ վերցնում են իրենց վրա ասպատակողները կամ այն համաշխարհային խայտառակությունից, որ առհավետ մնալու է Հայոց պատմության մեջ:

--------

Ում համար ի՞նչն է անհասկանալի: Ի՞նչ իմաստ կա գրելու, թե Մայր Աթոռի վրա ծրագրվող հարձակումն ում ծրագիրն է՝ թուրքերի, Ալիևի, թե ում: Ի՞նչ իմաստ կա քննարկել մոտիվները: Ամեն ինչ շատ հստակ է, հասկանալի, պարզ:

Հիմա ժամանակն է քաղաքական առաջնորդության: Ով է վերցնելու իրապես Մայր Աթոռը պաշտպանելու դրոշը: Հարցերի հարցը սա է, մնացյալ դժոխքն արդեն վաղուց իրականություն է:

Aharon Shekerdemian

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՄԸ, ՈՐ ԿԸ ԼՌԷ

ԱՀԱՐՈՆ ՇԽՐՏԸՄԵԱՆ

Պետութիւն մը կարելի է կերտել սահմաններով, բանակով, օրէնքի գործադրութեամբ: Բայց ժողովուրդ մը գոյ կը մնայ իր ազգային արժանապատւութեամբ: Ո՛չ իբրեւ ճառ, ո՛չ իբրեւ կարգախօս, այլ՝ կենսական ուժ: « Ես կ՛ապրիմ, որովհետեւ ինքնութիւնս զէնք է». կ՛ըսէ մարդկային արժանապատւութիւնը:

«Մոռցէ՛ք, ներեցէ՛ք, ստորագրեցէ՛ք»՝ այս է մեր օրերու նոր հռետորաբանութիւնը։ Այլապէս՝ քաղաքական ենթախորքով անհիմն ամբաստանութիւններ, ձերբակալութիւններ:

Բայց ո՞վ կ՚ըսէ, թէ խաղաղութեան հիմնասիւն պիտի ծառայէեն այսօրինակ տեսութիւններ։

Ո՞ւր է արդարութիւնը, երբ կը պահանջուի առյաւէտ մոռնալ Արցախի հայրենաթափ հողը։Ինքնասպանութիւն յանուն խաղաղութեան…:

Ինչպէ՞ս կարելի է մոռնալ ցեղասպանութեան զոհ ժողովուրդի մը մորմոքը, երբ ղեկավարներ ասպետաբար կը ճառեն. «Մոռցէ՛ք Արեւմտահայաստանը, մոռցէ՛ք Արարատը, քննարկե՛նք 1915-ը…»։

Թուղթին յանձնած այս մտածումներս ո՛չ երգիծանք են, ո՛չ ամբաստանութիւն։

Յօդուածս պոռթկում մըն է հեռաւոր Քուէյթէն: Շատ հաւանաբար իմ նման մտածող սերունդի մը արձագանգը: Լռութեան մէջ խեղդուող անհատի մը սրտէն ազգային արժանապատւութեան կանչ:

Ինչպէ՞ս մոռնալ՝ երբ Արցախի գոյութիւնը կը ժխտեն: Արցախը միայն տարածք չէր։ Արաքսէն արեւմուտք Թուրքիա է կը յայտարարեն: Երբ…:

Արցախը վերջին պատուանդանն էր մեր ազգային հպարտութեան:

Աւերուած է հողը: Զաւակները՝ տարագրուած: «խաղաղութեան» անիրագործելի պատրանքներով կը յուսադրեն ժողովուրդը:

Մե՛նք ենք մեղաւորը։ Թշնամին մինակը չգրաւեց Արցախը: Մեղսակից ենք մեր լռութեամբ, ապիկարութեամբ եւ անմիաբանութեամբ…:

Մեղաւոր ենք, որովհետեւ «բանակցութեան գործընկեր» կը ներկայացնենք ցեղասպանը:«Պէտք է մոռնալ պատմութիւնը, որպէսզի ապրինք ապագայով», այսօրինակ պատգամներ կ՛ուղղեն աջ ու ձախ: Ո՞ր ապագային մասին է խօսքը՝ առանց արմատներու, առանց պատմութեան, առանց պատիւի եւ արժանապատւութեան։ Ո՞ւր է մեր ազգային արժանապատւութիւնը: Ու՞ր է մեր կեցուածքը եւ ե՞րբ է փրկութիւնը…:Ապիկար իշխանութիւններ, անմիաբան եւ անհեռանկար ընդդիմութիւն: Յուսախաբ է ժողովուրդը: Փոխադարձ զիջումներու փոխարէն, միակողմնակի զիջումներ կը կատարուին թշնամիին: Տակաւին կը լռենք, երբ հեղինակազուրկ, հոգեպէս պարտուած ժողովուրդի վերածած են մեզի։

Արժանապատւութիւնը հռետորաբանական ճառախօսութիւն չէ։

Արժանապատւութիւնը գիտակցութեան դրսեւորում է՝ գոյատեւումի երաշխիք։ Անձնատւութիւնը՝ քայքայում…:

Այ՛ո պարտութիւն կրեցինք եւ կորսնցուցինք Արցախը: Բայց փակուած չէ Արցախի հարցը: Կամք եւ ազգային արժանապատւութիւն դրսեւորելով պիտի վերապրինք դժուարութիւնները, պիտի հետապնդենք ու յարատեւենք: Պիտի մերժե՛նք եւ կը մերժե՛նք պարտադրուած խաղաղութիւնը, հաշտութեան դիմակներու տակ պահուած անձնատւութիւնը:

Մտահոգիչ լռութիւն: Սարսափազդու անտարբերութիւն: Ո՞ւր են մեր ղեկավարները, մեր մտաւորականները…: Հայրենիքին ապագան ինչպիսի՞ ոսպնեակով կը դիտեն արդեօք մեր այսօրուան իրատեսականներն ու «Իրական Հայաստան»ի գաղափարախօսները:

Մե՛նք պիտի դառնանք փրկարարը, մե՛նք: Պատմութիւնը վկայ: Բիւրաւոր նահատակներու արեամբ պահպանած ենք հնարաւոր կարելին: Դժբախտաբար անմիաբանութեան ցեցը կը հիւծէ հայրենիքը, կը քայքայէ Սփիւռքը: Պարտուողականութիւնը դարձուցանք ենք գաղափարախօսութիւն, վարժանք: Իրատեսութիւն կը դիտարկենք անձնատւութիւնը…:

Մենք կը հաւատանք եւ կը պահպանենք մեր արժէքները: Բացակայողը այդ կամքը դրսեւորելու վճռակամութիւնն է դժբախտաբար: Չունինք այդ կամքն ու հաւատքը արտայայտող ղեկավարներ: Ղեկավարներ, որոնք աշխատանքով, համոզումով եւ վեհութեամբ վայելեն մեր բոլորին վստահութիւնը։

Ու՞ր են մեր ղեկավարները այսօր: Ու՞ր ծուարած են դատարկահնչուն ճառերով բոլոր «չլրողներ»ը, «չմոռցողներ»ը, «չդաւաճանողներ»ը: Ու՞ր են մեր նահատակներուն կտակին «երդուեալներ»ը, «հետապնդողներ»ը: Շարժեցէ՛ք: Չուշանա՛նք: Հայկ նահապետն անգամ ահաբեկիչներու շարքին կրնայ դասուիլ շուտով, որովհետեւ «մահ կամ՝ ազատութիւն» կարգախօսը արձակած էր Բէլի դէմ պատերազմի նախօրեակին: Հայոց Հայրիկը անկասկա՛ծ: Երկաթէ շերեփի պատգամը բաւական անհաճոյ կրնայ թուիլ մեր իշխանութիւններուն …: Հեռու չենք այն օրէն, երբ «Հայաստանի Պատմութեան» հեղինակները ահաբեկիչ դասեն մեր ազգային հերոսները..

Արժանապատւութիւնը ո՛չ կարգախօս է, ո՛չ ալ դիւանագիտական եզր: Արժանապատւութիւնը անհատի ներաշխարհէն բխած դրսեւորում է:

Մեր ազգային արժանապատւութիւնը պահպանող ղեկավարներ կը փնտռենք այսօր: Ժողովուրդին լռութեան մէջ կրակ կայ պահուած, յիշողութիւն կայ ապրող: Ճարահատ, լքուած եւ յուսակտուր: Վերջին ճարը՝ չզիջիլ ճշմարտութիւնը…՝

Մեր պատմութեան մէջ եղած են պահեր, ուր քաղաքական զէնքի խորհրդանիշ դարձած է մեր ազգային յիշողութիւնը: Այսօր՝ մոռացումը դարձած է պետական դիրքորոշում: Յարգանքով կ՛ոգեկոչենք բոլոր այն նուիրեալներուն յիշատակը, որոնք թէեւ պարտուեցան, բայց պարտուեցան՝ պատուով: Այսօր ունինք իշխանութիւն, որ «կը յաղթէ» միայն լռեցնելով պատմութիւնը: Ղեկավարներ չեն այսօրուան «ղեկավարներ»ը: Ղեկավար չէ այն, որ հայրենիքը կ՛առաջնորդէ ստորնացող խաղաղութեան: Ղեկավար չէ ա՛ն, որ կը մոռնայ զոհը, կ՛ուրանայ հողը եւ կը մեղադրէ սեփական ժողովուրդը: Ղեկավար չէ ա՛ն, որ հեգնելով կը հարցնէ.« Արցախը Հայաստան է՞, թէ՞ ոչ…»: Ղեկավար չէ, այն որ դուրսէն տրուող ազդանշաններու տակ հայոց պետականութիւնը եւ ինքնութիւնը կը քայքայէ…: Մենք կը հարցնենք մեր ապաշնորհ «ղեկավար»ին՝ ծանօ՞թ է արդեօք մեր պատմութեան: Ծանօ՞թ է հայ ժողովուրդի պատմութեան: Ծանօ՞թ է Անդրանիկին, Արամին, Փարամազին, Ժիրայրին եւ Մուրատին, Աղասիին եւ Հրայր Դժոխքին, Թեհլերեանին, Սիամանթոյին եւ Վարուժանին…: Երկար է շարքը: Ծանօ՞թ է այն բիւրաւոր ղեկավարներուն, ֆետայիներուն, որոնք ինկան մեր ժողովուրդին նուազագոյն իրաւունքները հետապնդելու ճանապարհին վրայ: Մարդիկ, որոնք պայքարեցան յանուն մեր ազգային արժանապատւութեան: Պայքարեցան, որպէսզի սերունդներ ապրին..:

«Մոռցէ՛ք». Կը հրահանգեն մեզի: «Ներեցէ՛ք, եթէ կ՛ուզէք ապագայ». կը մարգարէանան: Բայց ո՞ր ապագան: Ապագայ, առանց՝ արմատներու եւ անցեալի, առանց՝ արդարութեան, առանց՝ պատասխանատւութեան: Ալ ու՞ր կը մնայ մեր ազգային արժանապատւութիւնը, այն օրհնանքը, որ մեզի պահպանած է իբրեւ ժողովուրդ, այլ՝ ո՛չ ամբոխ: Մոռնալ այս բոլորը կը նշանակէ ժխտել ինքնութիւնը: Ներել ու ուրանալ առանց ճշմարտութեան, կը նշանակէ սպաննել մեր արժանապատւութիւնը:

Լռութիւնը եւ ուրացումը հոգեվարքի ազդանշան է …: Տակաւ չստորանանք «խաղաղ ապագայ»ի անիրատես պատրանքներուն առջեւ:

Հինգ հազար տարուան պատմութեամբ հարստացած ժողովուրդ մը չի կրնար մոմով, լռութեամբ եւ անտարբեր աչքերով դիտել այս գահավէժը:

Գրիգոր Ջանիկյան

22․07․25

ՄԵՐ ԵՐԿԱԹԱԳԻՐ ՄԱԳԱՂԱԹՆԵՐՆ ՈՒ․․․ԱՐԴԻ ԳՆԴԻԿԱԿԱՎՈՐ ԻՆՔՆԱՀՈՍԻԿՆԵՐԸ

Մի՛ փորձեք խմբագրել մեր երկաթագիր սուրբ մագաղաթները, առավել ևս ձեր տկար գնդիկավոր ինքնահոսիկներով՝ վերաշարադրել։ Ինքներդ ձեզ 1937 թ․-ի «Տրոցկիստ Րաֆֆի»-ի ծիծաղելի դրության մեջ մի դրեք։

Ուշ չէ։

Related to category Socialism

Related to subcategory Social Democrat Hunchakian Party

Comment on Facebook

Comment on Disqus