ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄ. ՈՉ ԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԼ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄ. ՈՉ ԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԼ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
shadow
Այսօրվանից սկսած հատվածաբար` չորս մասով, ձեր ուշադրությանը կներկայացնեմ մեր ապագա դաշնակից երկրների դիվանագետ-պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների ընթացքում մեր կողմից ձևավորված աշխատանքային փաստաթղթի բովանդակությունը, որը վերաբերում է մեր երկրի կարևորագույն ուղղություններից մեկին:

Jirayr Sefilian

——————————————————————-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄ. ՈՉ ԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԼ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

1–ԻՆ ՄԱՍ

Հետխորհրդային նորգաղութացումը

ԽՍՀՄ-ի լուծարումից հետո, բացի մերձբալթյան երկրներից, մյուս բոլոր նախկին հանրապետությունները չհասան դե ֆակտո անկախության և վերածվեցին Ռուսաստանից նորգաղութային կախյալություն ունեցող պետությունների։ Դրանցում հաստատվեցին Մոսկվային ենթակա կիսագաղութային կառավարման համակարգեր, որոնց բնորոշ է բռնապետական բովանդակությամբ իմիտացիոն ժողովրդավարությունը:

Դրանց կառավարման երկու հիմնական մեխանիզմները դարձան համակարգային կոռուպցիան և քրեական օլիգարխիան, իսկ ընտրական համակարգերը վերածվեցին իշխանության վերարտադրության գործիքի: Կոլաբորանտ կոռումպացված էլիտաները յուրացրեցին իշխանությունը, զավթեցին պետությունը և պետությունը ծառայեցրեցին ռուսական գաղութատիրության և իրենց կլանային ու անձնական շահերին:

Օրինաչափ է, որ հետխորհրդային երկրներում իշխանափոխությունները տեղի են ունեցել ոչ թե ընտրությունների, այլ ուղիղ ժողովրդավարության հետևանքով, այսինքն՝ փողոցային պայքարի ու քաղաքացիական անհնազանդության միջոցով ժողովրդի կամքի պարտադրմամբ (Վրաստան 2003, Ուկրաինա 2004 և 2014, Հայաստան 2018)։ Մոլդովայի վերջին ընտրությունների դեպքը օրինաչափ բացառություն է՝ պայմանավորված Ռումինիայի գործոնով, Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի հարևանությամբ և այլ առանձնահատուկ հանգամանքներով: (Շարունակելի․․․)

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus