Ժիրայր Սեֆիլյան ֆեյսբուքյան գրառումներ

Ժիրայր Սեֆիլյան ֆեյսբուքյան գրառումներ
shadow
Այսօրվանից սկսած հատվածաբար` չորս մասով, ձեր ուշադրությանը կներկայացնեմ մեր ապագա դաշնակից երկրների դիվանագետ-պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների ընթացքում մեր կողմից ձևավորված աշխատանքային փաստաթղթի բովանդակությունը, որը վերաբերում է մեր երկրի կարևորագույն ուղղություններից մեկին:

Jirayr Sefilian

Այսօրվանից սկսած հատվածաբար` չորս մասով, ձեր ուշադրությանը կներկայացնեմ մեր ապագա դաշնակից երկրների դիվանագետ-պաշտոնյաների հետ ունեցած  հանդիպումների ընթացքում մեր կողմից ձևավորված աշխատանքային փաստաթղթի բովանդակությունը, որը վերաբերում է մեր երկրի կարևորագույն ուղղություններից մեկին:
——————————————————————-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄ. ՈՉ ԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԼ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
1–ԻՆ ՄԱՍ
Հետխորհրդային նորգաղութացումը 
ԽՍՀՄ-ի լուծարումից հետո, բացի մերձբալթյան երկրներից, մյուս բոլոր նախկին հանրապետությունները չհասան դե ֆակտո անկախության և վերածվեցին Ռուսաստանից նորգաղութային կախյալություն ունեցող պետությունների։ Դրանցում հաստատվեցին Մոսկվային ենթակա կիսագաղութային կառավարման համակարգեր, որոնց բնորոշ է բռնապետական բովանդակությամբ իմիտացիոն ժողովրդավարությունը:
Դրանց կառավարման երկու հիմնական մեխանիզմները դարձան համակարգային կոռուպցիան և քրեական օլիգարխիան, իսկ ընտրական համակարգերը վերածվեցին իշխանության վերարտադրության գործիքի: Կոլաբորանտ կոռումպացված էլիտաները յուրացրեցին իշխանությունը, զավթեցին պետությունը և պետությունը ծառայեցրեցին ռուսական գաղութատիրության և իրենց կլանային ու անձնական շահերին:
Օրինաչափ է, որ հետխորհրդային երկրներում իշխանափոխությունները տեղի են ունեցել ոչ թե ընտրությունների, այլ ուղիղ ժողովրդավարության հետևանքով, այսինքն՝ փողոցային պայքարի ու քաղաքացիական անհնազանդության միջոցով ժողովրդի կամքի պարտադրմամբ (Վրաստան 2003, Ուկրաինա 2004 և 2014, Հայաստան 2018)։ Մոլդովայի վերջին ընտրությունների դեպքը օրինաչափ բացառություն է՝ պայմանավորված Ռումինիայի գործոնով, Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի հարևանությամբ և այլ առանձնահատուկ հանգամանքներով:  (Շարունակելի․․․)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄ. ՈՉ ԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԼ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

2-րդ ՄԱՍ

Հայաստանն ամենագաղութացված հետխորհրդային երկիրն է

Մի շարք օբյեկտիվ հանգամանքների պատճառով, որոնցից պետք է առանձնացնել թուրքական վտանգը, Մոսկվային հաջողվեց Հայաստանում ստեղծել կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող ամենախորը արմատավորված կիսագաղութային կառավարման համակարգը:

2018-ի այսպես կոչված թավշյա հեղափոխության ժամանակ ժողովրդի ընդվզմամբ ուղիղ ժողովրդավարության միջոցով իշխանության եկած ուժն ի սկզբանե հրաժարվեց կատարել համակարգային արմատական փոփոխություններ, անմիջապես ընդունեց Մոսկվայի գերակայությունը, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակում սերտաճեց կիսագաղութային համակարգին ու կոլաբորացիոնիստական էլիտային, յուրացրեց ու ընդունեց նրա խաղի կանոնները և ընդամենը կոսմետիկ փոփոխություններով պահպանեց պետությունը կառավարելու երկու հիմնական մեխանիզմները՝ համակարգային կոռուպցիան և քրեական օլիգարխիան, ինչպես նաև իշխանության վերարտադրության ընտրական համակարգը՝ չփոխելով անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը:

Հայաստանում գործող ընտրական համակարգը մնում է որպես իշխանության յուրացման ու պետության զավթման նպատակով կոլաբորացիոնիստական կոռուպցիոն էլիտայի վերարտադրության գործիք։ Այն խափանում է ժողովրդի կամքի արտահայտումը և ընդամենը ստեղծում է ընտրության միայն վերջնական փուլի՝ քվեարկության, ազատության պատրանք, բայց իրականում բացառում է ազատ ու արդար ընտրությունը որպես գաղափար, իրավունք և հնարավորություն: Այդ պատճառով Հայաստանում չկա ազատ հասարակություն և ազատ քաղաքացի։ Ուստի 2018-ի և 2021-ի ընտրությունների արդյունքները ևս օբյեկտիվ չեն։ Երկուսն էլ անցկացվել են Մոսկվայի հրահանգով ու վերահսկողությամբ։ Մոսկվային ենթակա իշխանություն ձևավորելու համար առաջինի ժամանակ օգտագործվեց հեղափոխական էյֆորիան, իսկ երկրորդի ժամանակ՝ նախկին ռեժիմի վերադարձի վտանգը։ (Շարունակելի…)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄ. ՈՉ ԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԼ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
3-րդ ՄԱՍ
Անցումային փուլի անհրաժեշտությունը
Հետխորհրդային երկրներում նույնիսկ ուղիղ ժողովրդավարության միջոցով իշխանափոխությունից հետո տեղի է ունեցել ամբողջական կամ մասնակի հետընթաց, եթե դրան չեն հաջորդել համակարգային փոփոխություններ:
Եվ սա օբյեկտիվ է, քանի որ կիսագաղութային կախյալության ու բռնապետության և անկախության ու ժողովրդավարության միջև կա անդունդ, որի վրայով անցնելու համար անհրաժեշտ է կամուրջ: Այդպիսի կամուրջ կարող է լինել անցումային փուլը՝ անցումային արտակարգ կառավարմամբ, որը հնարավորություն կտա ձևավորելու արդյունավետ կառավարություն և նրա միջոցով կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ համակարգային փոփոխությունները:
Անցումային կառավարումը, ի տարբերություն ձախողման դատապարտված դասական, օրդինար կառավարումից, ստիպված չէ համակերպվելու կիսագաղութային կախյալությունից ու բռնապետությունից որպես ժառանգություն մնացած նեխած համակարգի և նրա կոլաբորանտ ու կոռուպցիոներ ուժերի տիրապետության պայմաններում կատարվող ընտրությունների կանխատեսելի արդյունքով:
Անցումային փուլով չանցնելու հետևանքով Վրաստանում ռուսական ազդեցության օլիգարխ Իվանիշվիլու իշխանության միջոցով տեղի ունեցավ ռուսական կախյալության ու բռնապետության մասնակի վերարտադրություն, Հայաստանը հանգեց աղետալի պարտության և պետության կատարյալ ձախողման՝ ստեղծելով պետականության կորստի իրական մարտահրավեր, Մոլդովան կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ:
Ուկրաինան նույն պատճառով ստիպված եղավ երկու անգամ անցնել հեղափոխության միջով և նույնիսկ դրանից հետո ենթարկվել ռուսական վտանգին ու կոռուպցիայի քայքայիչ ազդեցությանը: Ռուսական ագրեսիան էապես հաջողեց այդ երկրում ռուսական գործակալական ցանցի կողմից արդյունավետ լծակների տիրապետելու շնորհիվ։ Հատկապես մինչև Խերսոն գրեթե առանց դիմադրության հասնելը և Մարիոպոլի շրջափակումն ու գրավումն ասվածի վառ ապացույցներ են։ Բավական է նշել ռուսական գործակալ Մեդվեդչուկի, ռուսական ազդեցության գործակալ ամբողջական կուսակցությունների, ինչպես նաև տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարներով չափվող կոռուպցիայի, նույնիսկ պատերազմի ժամանակ շարունակվող սաբոտաժի ու թալանի հանգամանքները։ Եվ միայն պատերազմի արտակարգ պայմաններում Ուկրաինան ստիպված է արմատական փոփոխություններ կատարել: Միևնույն ժամանակ, դրանք ևս բավարար չեն, քանի որ ռեակտիվ են և ոչ համակարգային: (Շարունակելի…)
 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus