Ազգային - Ժողովրդավարական Բևեռ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
shadow
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով ռուսական օկուպացիոն զորքերի՝ Արցախը լքելու փաստը` ՀՀ դավաճանական ռեժիմի կողմից վարվող միակողմանի զիջումների, ինքնության և ցեղասպանության ուրացման ու պարտվողական քաղաքականությունը,

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով ռուսական օկուպացիոն զորքերի՝ Արցախը լքելու փաստը` ՀՀ դավաճանական ռեժիմի կողմից վարվող միակողմանի զիջումների, ինքնության և ցեղասպանության ուրացման ու պարտվողական քաղաքականությունը, Ազգային-ժողովրդավարական Բևեռը որոշեց ապրիլի 24-ին` ժամը 12:00-ին, Մերգելյան ինստիտուտի մոտից դեպի Ծիծեռնակաբերդ սկսվող երթից հետո, նույն օրը` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հայտարարել հանրահավաք, որի ժամանակ կտրվեն ստեղծված իրավիճակի հստակ գնահատականներ և կկայացվեն կարևոր որոշումներ մեր հետագա քայլերի վերաբերյալ:

Մինչ այդ Ազգային-ժողովրդավարական Բևեռը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ, իսկ արտակարգ հավաքի անհրաժեշտության դեպքում դրա մասին կհայտարարվիլրացուցիչ։

Համախմբման կոչով դիմում ենք մեր հայրենակիցներին, առողջ քաղաքական ուժերին և գործիչներին, բոլոր նրանց, ովքեր մերժում են այս կործանարար ընթացքը և պատրաստ են միանալ դիմադրական պայքարին:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

20.04.2024թ,Երևան

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus