իշխող քաղաքական ուժը վերադարձնում է Հայաստանի Հանրապետությունը դեպի կիսաավտորիտար կառավարման համակարգ - Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
Մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ սույն թվականի նոյեմբերի 2-ին հայտարարություն էին տարածել, որում մտահոգություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ: