Հայաստանից Թուրքիային տրամադրվող օգնությունը թեժ բանավեճ է առաջացրել հայկական շրջանակներում
Թուրքիայի կառավարությունը Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը չէ։ Թուրքիան ոխերիմ թշնամի է, որը 1915 թվականին իրագործել է Հայոց ցեղասպանությունը և մինչ օրս շարունակում է իր ժխտողականությունը։ Ավելի վերջերս թուրքական զինուժը և վարձկան իսլամական ահաբեկիչներն աջակցել են Ադրբեջանին 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ՝ պատճառ դառնալով հազարավոր հայ զինվորների մահվան։ Անցյալ շաբաթ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանեց, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցության համար փոխհատուցում է՝ մի քանի հարյուր փրկարարներ ուղարկելով երկրաշարժի գոտի։