«Համաշխարհային հայկական գագաթնաժողովը» պառակտում է հայերին՝ ձևացնելով, թե միավորում է նրանց - Հարութ Սասունյան
Մի քանի օրից մենք հերթական անգամ ականատես կլինենք Հայաստանի ղեկավարության մի անհաջող դրսևորման, որը պառակտում է հայ ժողովրդին՝ միաժամանակ հավակնելով համախմբել նրան։
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կազմակերպել է այն ինչ, որ ամբարտավանորեն անվանել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով», որը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 28-31-ը։