Թուրքական ժխտման նոր մարտավարությունը. պաշտոնազրկել Բայդենին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար - Հարութ Սասունյան
Ավելի քան մեկ դար շարունակ իրար հաջորդող թուրքական կառավարությունները տարբեր հնարքներ են փորձել Հայոց ցեղասպանության հավաստիությունը ժխտելու համար: Նրանց բոլոր փորձերը ողորմելիորեն ձախողվել են։ Թուրքիան դիվանագիտական ճնշում գործադրեց ամբողջ աշխարհում և տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսեց՝ վարձելով չափազանց թանկ լոբբիստական ընկերություններ՝ անհերքելին հերքելու համար