Թուրք քաղաքացի է բանտարկվել՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալները Թուրքիա ուղարկելու համար - Հարութ Սասունյան
2021 թվականի հունիսին ես հոդված գրեցի մի թուրքի մասին, որն Արդարադատության նախարարության կողմից մեղադրվում էր ԱՄՆ պաշտպանության տեխնիկական տվյալները Թուրքիա ապօրինաբար ուղարկելու մեջ։ 53-ամյա Արիֆ Ուգուրն անցյալ շաբաթ դատապարտվեց 33 ամսվա ազատազրկման, այնուհետև՝ երկու տարի վերահսկվող ազատ արձակման: Նա 2002 թվականից ընդհատումներով ապրել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում, իսկ 2005 թվականին դարձել է ԱՄՆ մշտական բնակիչ: