Հրավեր. Վարուժան Ավետիսյանի «Հայք» նախագիծը գրքի շնորհանդեսը

Հրավեր. Վարուժան Ավետիսյանի «Հայք» նախագիծը գրքի  շնորհանդեսը
shadow
Սույն թվականի ապրիլի 16-ին, ժամը 19:00-ին, Անի Պլազա հյուրանոցի (Սայաթ-Նովա 19) «Նաիրի» սրահում տեղի կունենա ԱԺԲ խորհրդի անդամ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ և Բևեռի վարչապետի թեկնածու, անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի հեղինակած «Հայք» նախագիծը գրքի շնորհանդեսը:

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

Հրավեր. Վարուժան Ավետիսյանի «Հայք» նախագիծը գրքի շնորհանդեսը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սույն թվականի ապրիլի 16-ին, ժամը 19:00-ին, Անի Պլազա հյուրանոցի (Սայաթ-Նովա 19) «Նաիրի» սրահում տեղի կունենա ԱԺԲ խորհրդի անդամ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ և Բևեռի վարչապետի թեկնածու, անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի հեղինակած «Հայք» նախագիծը գրքի շնորհանդեսը:

Այս գիրքը յուրահատուկ է նրանով, որ հեղինակն այն ամբողջությամբ գրել է բանտում: Այնտեղ, որտեղ փորձում էին լռեցնել միտքը, ծնվել է հայկական պետականության վերածննդի և հզորացման համապարփակ ծրագիրը:

«Հայք» նախագիծը սոսկ տեսական աշխատություն չէ. այն ապագա Հայաստանի ռազմավարական ուղեցույցն է, որտեղ վերլուծված են մեր ազգային իղձերը, պետականակերտման նոր մոդելները և ինքնիշխանության վերականգնման ուղիները։ Սա հրավեր է՝ վերաիմաստավորելու մեր անցյալն ու կառուցելու արժանապատիվ ապագա։

📍Վայրը՝ Անի Պլազա հյուրանոց (Սայաթ-Նովա 19), «Նաիրի» սրահ

📅 Օրը՝ Ապրիլի 16

🕖 Ժամը՝ 19:00

🎟 Մուտքն ազատ է։

Related to category Politics

Related to subcategory Armenian National Unity

Comment on Facebook

Comment on Disqus