«ՍԿԶԲՈՒՆՔ» ՇԱՐԺՄԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ
Սկզբունք շարժում / Skzbunk movement
«ՍԿԶԲՈՒՆՔ» ՇԱՐԺՄԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ
Հոկտեմբեր 5, 2026 թ.
Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս և սփյուռքի ներկայացուցիչներս, համախմբվում ենք «ՍԿԶԲՈՒՆՔ» շարժման շուրջ, որպեսզի վերջ դնենք այն համակարգին, որը անկախ Հայաստանի գոյության 35 տարիների ընթացքում այս կամ այն չափով վերարտադրում էր ավտորիտարիզմ, կոռուպցիա, անպատասխանատվություն և Սահմանադրության ոտնահարում։
Մենք դիմում ենք բոլոր ընդդիմադիր ուժերին, բոլոր հայրենասեր և ազնիվ քաղաքացիներին, ամբողջ աշխարհի հայությանը։ Մեր նպատակը ոչ թե մի անձի փոխարինումն է մյուսով, այլ պետության կառավարման համակարգի փոփոխությունը։
I. ԻՆՉՈՒ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ ԵՆՔ ԴԱ
Այսօրվա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարում է ապօրինի, հակասահմանադրական և հակահայկական գործունեություն։ Այն չի արտահայտում ժողովրդի մեծամասնության կամքը, հալածում է ընդդիմությանը, ոչնչացնում ազգային ինստիտուտները, ոտնահարում ազգային շահերը, Հայաստանի անվտանգությունը և հակասահմանադրական հարձակում է գործում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։
Բայց խնդիրն ավելի խորն է, քան մեկ մարդը։ Վերջին 35 տարիներին Հայաստանը այդպես էլ չկառուցեց կայուն ժողովրդավարական համակարգ, որտեղ իշխանությունը իրոք պատկանում է ժողովրդին, որտեղ իշխանության թևերը բաժանված են և հավասարակշռված, որտեղ դատարանը անկախ է, իսկ խորհրդարանը վերահսկելի է քաղաքացիների կողմից, այլ ոչ թե մեկ ուժային կենտրոնի։
Մենք ասում ենք՝ բավական է։ Այլևս երբեք։
II. ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ
Մեր նպատակն է՝ օրինական և անարյուն «Արժանապատվության հեղափոխությունը»։
Մենք օր առաջ խաղաղ ճանապարհով կհասնենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացմանը։ Դա լինելու է ժողովրդի կամքի արտահայտություն, որը արթնացել և միավորվել է օրինականության, ոչ բռնության և արժանապատվության սկզբունքների շուրջ՝ բացառելով որևէ արտաքին օրակարգերի սպասարկումը։
Վերջնականապես և անդառնալիորեն պետք է իրականացնել օրինական և անարյուն «Արժանապատվության հեղափոխությունը», որպեսզի ներմուծենք պետության կառավարման նոր համակարգ՝ իշխանության թևերի գրագետ և երաշխավորված տարանջատման միջոցով, որպեսզի պաշտպանենք ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում և երբեք թույլ չտանք ավտորիտար ռեժիմի առաջացումը, որը այս կամ այն չափով միշտ եղել է ՀՀ գոյության վերջին 35 տարիներին։
III. ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Օրինականություն։ Մենք գործում ենք իրավունքի շրջանակներում և պահանջում ենք վերականգնել սահմանադրական կարգը։
2. Ոչ բռնություն։ Մենք թույլ չենք տա արյուն, սադրանքներ և վրեժ։ Մեր ուժը միասնական արժանապատվության, համերաշխության և խաղաղության մեջ է։
3. Ժողովրդիշխանություն։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ոչ թե մեկ մարդու, կլանի կամ կուսակցության։
4. Իշխանությունների տարանջատում։ Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները պետք է իրապես անկախ լինեն և հավասարակշռեն միմյանց։
5. Թափանցիկություն և հաշվետվողականություն։ Բոլոր որոշումները բաց են, բոլոր պաշտոնյաները՝ վերահսկելի հասարակության կողմից։
6. Ինքնիշխանություն և ազգային շահեր։ Հայաստանը պետք է վարի քաղաքականություն՝ ելնելով իր ժողովրդի և իր պետականության շահերից։
7. Արժանապատվություն։ Մենք պահանջում ենք հարգանք մարդու, նրա իրավունքների, նրա ձայնի նկատմամբ։
IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Փուլ 1. Առաջնորդների թիմի վերջնական ձևավորում
Փուլ 2. Ժամանակավոր կառավարության կազմի ձևավորում
Փուլ 3. «Արժանապատվության» հեղափոխություն և Նիկոլ Փաշինյանի հեռացում
Փուլ 4. Ժամանակավոր կառավարության լիազորությունների ստանձնում
Փուլ 5. Համակարգային փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստում և իրականացում
Փուլ 6. Ժամանակախոր կառավարության հրաժարական և նոր ընտրություններ
V. ԻՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՅՍՕՐ
Մենք առաջարկում ենք բոլոր ընդդիմադիր ուժերին և բոլոր ազնիվ ու հայրենասեր մարդկանց, ներառյալ սփյուռքից, գիտակցելով պահի հրամայականը՝
· միավորվել մեկ օրակարգի շուրջ
· մտնել ընդհանուր շտաբ և ընդհանուր ճանապարհային քարտեզ.
· առաջադրել իրենց ներկայացուցիչներին առաջնորդների թիմում և անցումային կառավարությունում.
· միասին նախապատրաստել խաղաղ «Արժանապատվության հեղափոխությունը».
· միասին կանգնեցնել Նիկոլ Փաշինյանի ապօրինի, հակասահմանադրական և հակահայկական գործունեությունը։
Այսպիսով, մենք առաջարկում ենք միասին իրականացնել «Արժանապատվության» հեղափոխությունը։
VI. ԴԻՄՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մենք չենք խոստանում հեշտ ճանապարհ։ Բայց մենք խոստանում ենք ազնիվ ճանապարհ։
Մենք չենք գնում վրեժ լուծելու։ Մենք գնում ենք կառուցելու։
Մենք արյուն չենք ուզում։ Մենք արժանապատվություն ենք ուզում։
Մենք նոր տեր դառնալ չենք ուզում։ Մենք ուզում ենք նոր համակարգ, որտեղ տերը ժողովուրդն է։
Եթե մենք միասնական լինենք՝ մեզ չեն կանգնեցնի։ Եթե մենք համառ լինենք՝ համոզված եղեք կհաղթենք։
Ազնվություն։ Օրինականություն։ Միասնություն։ Արժանապատվություն: