
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Հայաստանում կառուցողական ընդդիմություն է - Վարազդատ Եղիազարյան
Ես որոշեցի հարցազրույց հարցնել Երևանում կուսակցության առաջնորդներից մեկից, բարեբախտաբար, պարոն Եղիազարյանը, կուսակցության ակտիվ նվիրյալ անդամը համաձայնեց, նա նաև իմ ընկերն է, ուստի ունեցանք ընկերական բաց անկեղծ հարցազրույց։
Հարց
Պարոն Եղիազարյան, կարո՞ղ եք սկզբում ասել, թե ինչ պաշտոն եք զբաղեցնում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունում
Պատասխան
- Հնչակյան կուսակցության Հայաստանի վարիչ մարմնի անդամ՝ Վարազդատ Եղիազարյան
Հարց
Պարոն Եղիազարյան, մեր նախնական հանդիպման ժամանակ դուք հայտարարեցիք, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը իրեն համարում է կառուցողական ընդդիմություն՝ թե՛ քաղաքական դաշտում, թե՛ արդախորհրթականական ուժերի հանդիպումներում կառուցողական արդախորհրթականական ընդդիմություն է, կցանկանայի՞ք մեկնաբանել։
Պատասխան
Հնչակյան կուսակցությունը ընդդիմություն է և ներառված է Արտախորհրդարանական ընդդիմության մեջ ։ Հնչակյան կուսակցությունը միշտ արտահայտել է իր կարծիքը` տարբեր քաղաքական հարցերի շուրջ : Ունենում ենք տարակարծություներ և մեր նկատառումները նիստի ժամանակ բարձրաձայնում ենք, ըստ այդմ էլ ստանում մեզ հուզող հարցերի պատասխանները ` ի շահ քաղաքացու և ի շահ ՀՀ պետականության կայացման: Մեզ համար առաջնային է Հայաստանի Հանրապետությունը:
Մենք ունենք տարբեր կարծիքներ , բայց այդ կարծիքները մենք չենք բարձրաձայնում փողոցում , որովհետև պետությունը այսօր այն վիճակում չէ , որպեսզի մենք փորձենք թուլացնել պետության հիմքերը։ Մենք մեր տարբեր կարծիքները բարձրաձայնում ենք տարբեր հանդիպումներով, մեր մամուլով և մեր անմիջական հանդիպումների և արտախորհրդարանական ժողովների ժամանակ: Մեր ամբողջ խնդիրը հետևյալն է .
Լինել կառուցողական ընդդիմություն ,
Օգնել Հայաստանի Հանրապետությանը` պետական ինստիտուտների կայացման հարցում: Անկախ նրանից, թե ով կլինի այդ պահին երկրի ղեկավարը` աջակցել , որպեսզի երկիրը այս քաոսից դուրս գա ։ Դա գերնպատակ է Հնչակյան կուսակցության համար , քանի որ կուսակցությունը ստեղծվել է հանուն անկախ ՀՀ պետության և բազմաթիվ ընկերներ նահատակվել են հանուն այդ գաղափարի: Եվ մենք պարտավոր ենք ամեն ինչ անել , որպեսզի պահպանենք Հայաստանի Հանրապետության պետականությունը:
Social Democrat Hunchak Party founding members - Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հիմնադիր անդամներ
Հարց
Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի ներսում ուժերի բողոքի շարժումը, նրանց ցույցերն ու գործունեությունը Երեւանի փողոցներում
Պատասխան
Անկեղծ ասած չէի ցանկանա գնահատական տալ խորհրդարանական ընդդիմությանը: Դատելով ժողովրդի և հանրության արձագանքից հստակ է , որ այն , ինչ նպատակներ իրենք դրել էին՝ դրան չհասան : Ժողովուրդը շատ լավ հասկանում է , թե ինչու են ընթանում այս իրավիճակները կամ ընդդիմության քայլերը:
Հարց
Պարոն Եղիազարյան, երբ եկա հայրենիք, նկատեցի նույն մոտեցումն ու մտածելակերպը, որ տեսա Լիբանանում, մարդիկ հանդուրժողականություն չեն ցուցաբերում, յուրաքանչյուրը պաշտպանում է որոշակի քաղաքական հայացք և հակված չէ լսել մյուս կողմին., մարդիկ չեն շփվում միմյանց հասկանալու համար, ինչպիսի՞ն է Ձեր անձնական տեսակետն այս թեմայի վերաբերյալ
Պատասխան
- Այլակարծություններ միշտել լինում են տարբեր երկրներում երբ խալխլվում են պետականության հիմքերը , քաոսներից հետո այսինքն՝ պատերազմեր, պայթյուններ և այլն ինչ որ իրադարձություն որը խալխլում է պետականության հիմքերը առաջանում է նմանատիպ իրավիճակներ: Եվ այդ ժամանակահատվածում հայտնվում են քաղաքական ուժեր որոնք փորձում են շահարկել ի շահ իրենց: Բայց պատերազմից հետո մենք անցանք շատ ծանր փորձության միջով այդ ամենից հետո ժողովուրդը մնաց իր կարծիքին նորից վստահեց նույն քաղաքական ուժին դա նշանակում է որ ազգաբնակչությունը անկախ արհավիրքներից իր քաղքական ուղղությունը չփոխեց որը ցույց է տալիս ազգաբնակչության նպատակասլացությունը: Եվ ժողովուրդը ապացուցեց որ ինքը կայուն է և իր որոշման տերն է :
Հարց
Սիրիայից և Լիբանանից Հայաստան եկած ընկերներիցս ինձ ասում են, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը իրենց շատ է օգնել Հայաստանում հաստատվելու համար, կարո՞ղ եք մի փոքր պատմել և բացատրել, թե ինչու են նրանք այս աստիճանի երախտագիտություն զգում Հ. Հնչակյան կուսակցություն
Պատասխան
- Սիրիայի դեպքերի ժամանակ ,
Հնչակյան Կուսակցությունն իր վրա վերցրեց մեծ պատասխանատվությունը և բացեց դպրոց Սիրիական կրթական նորմերով , որտեղ սովորում էին մեր հայրենակիցները` անկախ կուսակցական հայացքներից: Մեզ համար կարևոր էր , որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի ։ Եղան բազմաթիվ դիմումներ Հայաստանյան գրասենյակին` բազմաթիվ հարցերի շուրջ : Մեր ընկերները աջակցեցին փաստաթղթային և մի շարք այլ հարցերում:
Hunchagian meeting in Yerevan - Հնչակյան հանդիպում Երևանում
Հարց
Պարոն Եղիազարյան, երբ այս վերջին երկու տարիներին մի քանի անգամ այցելեցի կուսակցության կենտրոնատեղին, հանդիպեցի մի շատ հետաքրքիր գեղեցիկ երևույթի՝ երեք տարբեր ծագում ունեցող հայերը, արևմտահայ լիբանանահայերը, սիրիահայերը, ինչպես նաև տեղացի արևելահայերը ներդաշնակորեն խառնվում են, համախմբված, դժվա՞ր էր հասնել միասնական ներդաշնակության այս մակարդակին երեք տարբեր մշակութային ծագումներից?
Պատասխան
- Սփյուռքից եկած մեր հայրենակիցների պատկերացումները այլ էր, որովհետև նրանք ապրում էին մեկ այլ մշակույթների մեջ` մի մթնոլորտում , որտեղ խնդրահարույց էր դարձել հայապահպանությունը և հայկական մշակույթը: Եկան մի երկիր, որտեղ պաշտպանելու կարիք չկար, միայն փոքրիկ դժվարություններ եղան ինտեգրվելու հարցում: Իսկ այս պահին մեր բազմաթիվ հայրենակիցներ աշխատում են տարբեր կառույցներում և իրենց ներդրումն ունեն երկրի զարգացման հարցում:
Ավելացնելու բան ունե՞ք։ սրտի խոս՞ք
Իհարկե կցանկանայի ,որ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերը , մեր հայրենակիցները , մտածեին Հայաստանի Հանրապետության մասին և ամեն գնով իրենց ներդրումն ունենային Հայաստանի Հանրապետության զարցացման և բարելավման մեջ : Իսկ Հայաստանի հայերին կցանկանամ , որ լինեն միասնական, խելամիտ և ամենակարևորը` հանդուրժող միմյանց հանդեպ , թերևս ամենակարևորը կյանքում հանդուրժողականություն է , որին հասնելով կունենանք բազմաթիվ հաջողություններ և հաղթանակներ։
Շնորհակալություն պարոն Եղիազարյան
Հարցազրոյցը կատարեց՝ Պետրոս Մանուկեան
Լիբանանահայ բլոգեր - հնչակյան և հոմենմենի համակիր