
Անահիտ Արփեն ԳՐՔԵՐ - ԵՐԱԶ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ
Գրքում ընդգրկված պատմվածքները, վիպակը, թատերախաղերն ու բանաստեղծությունները ներկայացնում են հայոց հողի վրա, հայկական իրականության մեջ տարբեր ժամանակներում տեղի ունեցած պատերազմների, իրական դեպքերի ու մարդկանց հետ կապված ռազմական, հայրենասիրական ու քաղաքական պատմություններ: Գրքի շապիկին և բոլոր խորագրերում հանրաճանաչ նկարիչ Խաչիկ Հարությունյանի գունանկարչական ու գրաֆիկական օրիգինալ գործերն են: https://www.facebook.com/profile.php?id=100025265892268
Գրքի պատմությունները և կերպարները
- 1918թ. Բաշ-Ապարանի հերոսամարտերի աշխարհազորի հրամանատար (Րաֆֆու «խենթ» Սամսոն Տեր-Պողոսյանի որդի) Արսեն Տեր-Պողոսյանի այրին Ռումինիայում, ամուսնու մահվանից հետո, հայ ագարակատիրուհի Մելիքից չստացավ կառավարչի աշխատանքով ամուսնու վաստակած գումարը, երեք երեխաների հետ օտարության մեջ մնաց առանց ապրուստի միջոցի, սակայն չկորցրեց արժանապատվությունը:
- 1992թ. օգոստոսին, արմավիրցի 25-ամյա Հրանտ Մկրտչյանը մենմենակ ելնելով դիրքերը գրաված ադրբեջանական ուժերի դեմ և գիտակցաբար զոհաբերելով իր կյանքը՝ ընկերներին տարավ մարտի, որոնք էլ ետ շպրտեցին թշնամուն, իսկ ստեփանակերտցի 21-ամյա Աբել Առստամյանն էլ իր խրամատում էր մեն-մենակ մնացել. նա նույնպես չընկրկեց, պահակակետը չլքեց, այլ պաշտպանեց կյանքի գնով՝ թույլ չտալով, որ թշնամին առաջ գա:
- Պատերազմներից վերադարձող զինվորը երկրում առնչվում է այլ իրականության, որին դժվարությամբ է համակերպվում:
- Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի ազատամարտիկ Դավիթ Եղիկյանին պատերազմը կոփել էր, բայց նրա ներսում միշտ մի լար էր նվում, երբ առանց իրեն մեծացած որդիներն իրեն անունով էին դիմում․․․
- Քարվաճառի զորամասում բյուրոկրատիան և վառելիքի յուրացումը բարդացրել են զինվորների և զորամասի կյանքը:
- Կարմրաքարի զորամասի բնաշխարհը մղում էր երազելու:
- «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, 2016թ. ապստամբության մասնակից Արեգ Կյուրեղյանը պատմում է մշտապես ազատագրական պայքարի մեջ եղած իրենց տոհմի տղամարդկանց, ազատամարտիկ հոր, ինչպես նաև 2016-ի և 2020-ի կռիվներում իր՝ կամավորագրված զինվորի, գլխով անցած փորձությունների մասին:
- Արցախի անտառներում թաքնված ժամկետային զինծառայողները մաքառում էին սովի, վերքերի և դարանակալած թշնամու դեմ:
- Հոսպիտալում համախմբվել է 2020-ի արհավիրքի միջով անցած հայ ազգը, որը պաշտպանելով երկրի այնքան թանկ գնով նվաճված անկախությունը՝ պետք է իր մեջ ուժ գտնի ապրելու, վերակերտվելու, ոտքի կանգնելու և հաղթելու։
- Հայրենասիրական և քաղաքական թեմաներով բանաստեղծությունները հոգու ճիչ են կատարված և շարունակվող անարդարությունների դեմ, քաղաքական ու հայրենասիրական կոչ են, բաղձանք՝ տեսնելու արժանապատիվ ազգ, մեջքը շտկած ու ապաքինված երկիր:
Գրքի մասին տպագրվել է «Գրական թերթ», «Արագած աշխարհ» պարբերականներում, ինչպես նաև գիրքը լուսաբանել է ֆեյբուքյան «Կանթեղ հայկական» առցանց էջը:
Հեղինակի հետ կարող եք կապվել
Tel/WhatsApp/ Viber +37455 36 36 96
FB https://www.facebook.com/anahit.arpen/