Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հանդիպումներ Դավիթ Հակոբյանի և ՝ Զարեհ Սինանյանի հետ։

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հանդիպումներ Դավիթ Հակոբյանի և ՝ Զարեհ Սինանյանի հետ։
shadow
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հանդիպումներ է ունեցել Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովի խորհրդի նախագահ՝ Դավիթ Հակոբյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար՝ Զարեհ Սինանյանի հետ։

Նշեմ նաև ,  որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության  անդամ  Վարազդատ Եղիազարյանը և Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ, ՍԴՀԿ Ֆրանսիայի շրջանի ատենապետ  Սարո Մարտիրոսյանը ,  հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ։ Կապ հաստատեցինք պարոն Եղիազարյանի հետ .
<<Նախ արդարադատության նախարարությունում հանդիպեցինք  սահմանադրական բարեփոխումների նոր  նախագահ Դավիթ Հակոբյանին, իսկ հետո հանդիպեցինք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար ` Զարեհ Սինանյանի հետ։ 
Այս հանդիպմանը մենք ունեցանք շատ բովանդակալից և բաց քննարկումներ, քննարկեցինք որոշ <<կնճռոտ>> հարցեր, ներկայացրինք Հնչակյան կուսակցության առաջարկները, մատնանշեցինք մի քանի ուղղություններ, որոնց միջոցով կարելի է բարելավումներ և ճշգրտումներ կատարել նոր սահմանադրության մեջ ։ Նրանք ուրախությամբ լսեցին մեր տեսակետները ։ Մեր առաջարկներից շատերը հավանության են արժանացել, մյուսները կքննարկվեն ապագայում, բայց ընդհանուր առմամբ երկու հանդիպումներն էլ շատ կառուցողական էին, դրական և արդյունավետ։ 

Հանդիպել ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար `  Զարեհ Սինանյանի հետ: Քննարկեցինք 
սփյուռքահայերի հայրենադարձության հուզող հարցերն և հանրապետությունում բնակություն հաստատած սփյուռքահայերի անխոչնդոտ  ինտեգրման հարցերը ։
Հնչակյան կուսակցությունը համասփյուռ կուսակցություն է , ըստ այդմ էլ  ընդգծեցինք հանրապետություն վերադարձած հայրենակիցների գիտական պոտենցիալի ներգրավման պետական համակարգում ` ի շահ մեր հայրենակիցների, և ի նպաստ՝ Հայաստանի Հանրապետության: Տեղեկացնեմ նաև , որ հանդիպումները անցան փոխըմբռման և ջերմ մթնոլորտում >> ,- ասաց պարոն  Եղիազարյանը ։

 

Վարազդատ Եղիազարեան

Ավելի մանրամասն՝ շուտով,

Նյութը՝ Պետրոս Մանուկյանի,

Լիբանանից Հայաստան վերադարձած հնչակյան համակիր

Hunchakian meetings

Hunchakian party meets with official of ministry of justice - Armenia

 

Առավել մանրամասն կարող եք գտնել հետևյալ հղումներով

Saro mardiryan page on facebook 

Saro mardiryan page on facebook 

 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus