
«Լենին-Քեմալ» պակտի ծառաները դեռևս չեն հանձնվում. - Սամվել Ասլիկյան
Սեպտեմբերի 2-ին` ՀՀ մարզ Արցախը Հայաստանից առանձնացման օրը, այսպես կոչված «Դիմադրություն» ընդդիմադիր շարժումը հանրահավաք է հրավիրել:
Ի՞նչ ուղերձ են փոխանցելու «Լենին-Քեմալ» պակտի ոգուց ծնված` 1988 թ.-ի «Միացում» գաղափարը` 1991-ի սեպտեմբերի 2-ով Արցախը Հայաստանից անջատումով խեղաթյուրված` այդ նույն «Լենին-Քեմալ» պակտի ծառաները: Ինչպիսի՞ «փրկության» ճանապարհ է ցույց տալու ժողովուրդի, 2020 թ. նույենբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարությունը ընդունող ընդդիմադիր ուժը:
1991-ի սեպտեմբերի 2-ին անցկացված Արցախի այսպես կոչված անկախության հանրաքվեյի միջոցառումն ապօրինի էր և թելադրված Մոսկվայից` Արցախը Հայաստանից պոկված պահելու և Ռուսաստանի համար որպես մանրադրամ ծառայացնելու նպատակով: Իսկ բուն հանրաքվեն մանիպուլյատիվ էր, քանզի բացակայում էր Հայաստանի վերամիավորման 1989-ի դեկտեմբերի 1-ի մղումը, և Արցախի հայությանը տրված էր ընդամենը երկու ընտրություն` լինել Ադրբեջանի կազմում կամ անկախ:
Այսօր Արցախը Հայաստանից պոկման ջատագողնները` դավաճանության մեջ են մեղադրում Արցախը Հայաստանից պոկումը իրականացնող Փաշինյանին: Նախկինում ազատագրված հայրենի տարածքներն աճուրդի հանողները` դավաճանության մեջ են մեղադրում այդ տարածքները վաճառող փաշինյանական բանդային: Սակայն մերօրյա «փրկիչներն» այդ ամենն անում են` օրհնելով Վլադիմիր Պուտինի կողմից գրված հայակործան 2020 թ. նույենբերի 9-ի հայտարարությունը, և ծառայելով Հայաստանը մասնատող «Լենին-Քեմալ» պակտին:
Փաշինյանա-քոչարյանական տանդեմը` ներքուստ իրար աջակցելով շարունակում են աջակցել կործանվող և տարածաշրջանից հեռացող ռուսական կայսրությանը: Փաշինյանա-քոչարյանական տանդեմը դա անում է լավ իմանալով, որ ռուսական համակարգի կործանման հետ` կկործանվեն նաև իրենք:
1921 թ. Մոսկովյան Լենին-Քեմալ պայմանագրից, մինչև ուկրաինական զորքերի կողմից Խերսոնի մարզի ազատագրումով սկսած` հայ ժողովուրդի ինքնիշխան Հայաստանի համար ապստամբությունով ավարտված, կլինի նաև ռուսա-բոլշեվիկյան համակարգին ծառայող` փաշինյա-քոչարյանական ենթահամակարգի վերջը, և կդրվի ինքնիշխան Հայաստանի սկիզբը:
Սամվել Ասլիկյան.
Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից
Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)