Հիմնական պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է - Tir Media

Հիմնական պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է - Tir Media
shadow
Հիմնական պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է

Պատերազմից երկու տարի անց Արցախի ՊԲ նախկին հրամանատարների նկատմամբ քրեական հետապնդումն ունի երկու հիմնական փոխկապված նպատակ.

1) Աղավաղել, հեղինակազրկել ու լուսանցք մղել զենքի մարդուն, զենքով դիմադրողին՝ հող նախապատրաստելով առաջին հերթին Արցախի ՊԲ լուծարման և զինաթափման համար։ Մասնավորապես, զինաթափումն արդեն սկսել են Սյունիքի մարզի՝ Արցախին հարակից գյուղերում։

2) Ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ դաշինքի և նրանց հանցակից նախկին ու ներկա վարչակազմերի դավադրության արդյունք պարտությունը վերագրել զինվորականներին ու բանակին՝ ձգտելով մաքրել քաղաքական ղեկավարության անլուր դավաճանության ոճիրը և նրան փրկել ապագա անխուսափելի դատաստանից։

Ստիպված ենք հիասթափեցնել մեր ժողովրդին կործանման տանելու ծրագրով առաջնորդվող այս գավառամիտ տգետներին և ասել, որ իրենք չարաչար սխալվում են։
Հերթական անգամ արձանագրում ենք, որ պատերազմը վարում են նախ քաղաքական (այդ թվում՝ դիվանագիտական, տնտեսական, մոբիլիզացիոն և այլ) գործողությունների, ապա նոր միայն դրանց համատեքստում՝ ռազմական և մարտական գործողությունների միջոցով

 

............

Մխիթար Ավետիսյան
Վարուժան Ավետիսյան
05.09.2022թ., Նուբարաշեն ՔԿՀ

 

Full Article on Tir Media 

 

https://tir.media/%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6-%d6%87-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a8-%d5%b6%d5%ab/ 

 

Varoujan Avedissian

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus