
Մի քիչ էլ դիմանա՛լ - Սամվել Ասլիկյան
Հայաստանի կապիտուլյացիան ամրագրելու, Զանգեզուրի միջանցքը բացելու և Արցախը ամբողջությամբ զավթելու հարցում Ալիևը շտապում է, քանի դեռ պուտինյան ռեժիմի անկումը տեղի չի ունեցել:
Այսօր Բաքվի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել հորինված «Քելբաջարի և Լաչինի շրջանների հրետակոծության» հետ կապված և կարգադրել «պատրաստ լինել ադրբեջանական ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին անհապաղ պատասխան հարվածին»։
Դա նշանակում է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է հայ-ադրբեջանական շփման գծում դիմել սադրանքների՝ նպատակ ունենալով իր պայմանները պարտադրել Հայաստանի կամակատար ադմինիստրացիային:
Հայությունը պետք է դիմանա և դիմադրի: Դիմանալ մինչև պուտինյան չեկիստական ռեժիմի վերջնական անկումը և ԱՄՆ ու Իրանի միջև միջուկային համաձայնագրի կնքումը, միաժամանակ դիմադրել թուրք-ռուսական հնարավոր սադրանքին Սյունիքում, և ներքին փաշինյանական ռեժիմին` ապստամբելով վերջիններիս դեմ:
2020 թվականի հայոց ողբերգության պատասխանը տալիս են: Այսօր Իզյումում և Խերսոնում, վաղը Երևանում, իսկ մյուս օրը Բաքվում և Կարսում:
Սամվել Ասլիկյան.
Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից
Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)