Ազգային - Ժողովրդավարական Բևեռ - ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ - ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
shadow
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԴԻՄԵԼ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՀԱՐՑԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԴԻՄԵԼ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՀԱՐՑԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը սանձազերծել և շարունակում են իրականացնել լայնամասշտաբ ագրեսիա ՀՀ նկատմամբ՝ օգտագործելով ծանր հրետանի և ԱԹՍ-ներ, հրետակոծել են խաղաղ բնակավայրեր Գորիսի, Կապանի, Երասխի, Սոթքի , Վարդենիսի ուղղություններով։

Ստեղծված իրավիճակում Ազգային- Ժողովրդավարական Բևեռը դիմում է ՀՀ Կառավարությանը և իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ռազմական ու անվտանգային օգնության խնդրանքով դիմել ԱՄՆ կառավարությանը և, միաժամանակ, իրականացվող ագրեսիայի հարցը բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առջև, դուրս բերել ՀՀ-ը ՀԱՊԿ-ից, և արագ ու հավուր պատշաճի կազմակերպել ՀՀ սահմանների ու ժողովրդի պաշտպանությունը, անվտանգությունը և տարածքային անձեռնմխելիությունը։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

Source 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus