Ազգային - Ժողովրդավարական Բևեռ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
shadow
Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
2022 թ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանական Հանրապետության հարաճուն ագրեսիվ ռազմական գործողություններն՝ ընդդեմ Հայաստանի, վերստին փաստեցին ՀՀ գործող իշխանությունների որդեգրած, այսպես կոչված, «Խաղաղության դարաշրջանի» քաղաքականության սնանկությունը և հանցավոր ժամավաճառությունը։ Խաղաղությունը խարսխվում է պետությունների ռազմաքաղաքական հավասարակշռության վրա։

Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք:

Աղբյուր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

2022 թ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանական Հանրապետության հարաճուն ագրեսիվ ռազմական գործողություններն՝ ընդդեմ Հայաստանի, վերստին փաստեցին ՀՀ գործող իշխանությունների որդեգրած, այսպես կոչված, «Խաղաղության դարաշրջանի» քաղաքականության սնանկությունը և հանցավոր ժամավաճառությունը։ Խաղաղությունը խարսխվում է պետությունների ռազմաքաղաքական հավասարակշռության վրա։

Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն ի վիճակի չի եղել իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականություններն ու լիազորությունները, այն է՝ պետության տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր լինելը, բանակի սպառազինության, անվտանգային այլընտրանքային հնարավորությունների ապահովումը և դրսևորել է հանցավոր անգործություն՝ խոստովանելով, որ առաջիկայում նույնպես ի վիճակի չի լինելու պատշաճ իրականացնել իր լիազորությունները, Ազգային-ժողովրդավարական Բևեռը իշխանություններից պահանջում է կատարել իրավիճակից բխող հետևյալ քայլերը՝
 

1. Ռազմական գործողությունների թատերաբեմ հանդիսացող մարզերում հայտարարել ռազմական դրություն և կազմակերպել ժողովրդի զինյալ ինքնապաշտպանությունը։
 

2. Հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ երկրների՝ Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորություններից հրաժարումը, ինչպես նաև՝ ՌԴ-ի կողմից երկկողմ փաստաթղթերով ամրագրված դաշնակցային պարտավորությունների չկատարումը, անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցման, Ռուսաստանի Դաշնության հետ վերոնշյալ փաստաթղթերի կասեցման ուղղությամբ, ինչպես նաև՝ Արևմուտքի երկրների հետ ռազմաքաղաքական սերտ հարաբերությունների հաստատման համար։
 

Հաշվի առնելով վերը շարադրյալը և ստեղծված գոյութենական սպառնալիքների պայմաններում գործող իշխանությունների օրեցօր խորացող ճգնաժամից երկիրը դուրս բերելու անկարողությունը՝ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը դիմում է քաղաքական ուժերին՝ իրավիճակից ելքեր գտնելու օրակարգով խորհրդակցություններ անցկացնելու առաջարկով, որի նպատակներից մեկը կլինի անցումային հակաճգնաժամային կառավարության ձևավորումը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի Խորհուրդ

13.09.2022 թ

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus