
Ապագաղութացում՝ ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին - Սամվել Ասլիկյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կարող համարվել լեգիտիմ ընտրված, քանի որ նրանք «ընտրվել» են Մոսկվայի թողտվությունը ստանալով և կազմակերպված մանիպուլյացնող գրոհներ կիրառելով ՀՀ հասարակության վրա: Հանրությանը կանգնացնելով «վատի և ավելի վատի» ընտրության արջև` արդյունքում հանրությունը զրկվում է իրական ընտրությունից: Այսպես եղավ 2021 թվականի ընտրական շրջանում, երբ Քոչարյանին և Փաշինյանին արհեստականորեն առաջին պլան էին մղել, իսկ հետպատերազմյան շրջանում ապրող հասարակությունը ստիպված էր ընտրություն կատարել «երկու վատի» միջև:
Առհասարակ, պատերազմում պարտված, մեր դեպքում` ռազմավարական նշանականություն ունեցող պատմական և իրավական հայկական բնակավայրերն առանց մեկ կրակոցի թշնամուն հանձնած ղեկավարը, չի կարող ունենալ լեգիտիմության ոչ մի ցույցանիշ:
Պուտինի նոյեմբերի 9-ի հակահայ թղթին ծառայող, Արցախը` թշնամու տարածք ճանաչող, ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին իր խոնարությունը բազում անգամ հայտնող և Հայաստանի բոլոր պետական կառույցները ռուսական ազդեցությունից չմաքրող ղեկավարը` չի կարող ունենալ լեգիտիմության ոչ մի ցույցանիշ:
Արևմուտքը ներս է գործում տարածաշրջան, հանձինս` Հայաստան: Արևմուտքը դա անում է իր շահերից ելնելով, ստիպված աշխատելով Հայաստանի` Կրեմլի կողմից լեգիտիմություն ստացած ադմինիստրացիայի հետ: Մորթապաշտ Փաշինյանի իշխանությունները` զգալով Ռուսաստանի տարածաշրջանից նահանջի տեսլականը և այդ իշխանությունը պահպանելու ձգտումից ելնելով` կիսատ և ոչ հստակ քայլեր է անում դեպի Արևմուտք:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, իր պատմական այցով Երևան, հայությանը պատմական հնարավորություն տվեց կերտել ինքնիշխան Հայաստան:
Սակայն, այդ հնարավորությունը կմսխվի, կդառնա առ ոչինչ, կամ հաշվի չի առնվի մեր ազգային շահը, եթե հայ ժողովուրդը չհրաժարվի իր գաղութային անցյալից և ներկայից, չհրաժարվի սովետական «իրավահաջորդությունից» և չճանաչի Արցախը ՀՀ իրավական մաս: Այդ հնարավորությունը կմսխվի, եթե Հայաստանում տեղի չունենա գործակալական և այլ ոլորտներում լյուստրացիա, եթե չտրվի պատմաիրավական գնահատական սովետական օկուպացիային և վերջին 30 տարվա կիսագաղութային համակարգին:
Ոչինչ չի ստացվի առանց այն կամուրջի, որը կանցկացնի մեզ գաղութային անցյալից մինչև ինքնիշխան ապագա` մենք չենք կարող կառուցել այդ ինքնիշխան Հայաստանը: Այն կամուրջի, որը մենք կոչում ենք անցումային փուլ և անցումային կառավարություն:
Միայն այդ ժամանակ մենք կունենանք հզոր բանակ և անվտանգ ապագա: Միայն այդ ժամանակ մենք լիովին կօգտագործենք բոլոր այն հնարավորություները, որոնք կստանանք ԱՄՆ-ից և ընդհանրապես Արևմուտքից։
Ապագաղութացում պետք է տեղի ունենա ոչ միայն արտաքին, այլ նաև` ներքին:
Սամվել Ասլիկյան.
Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից
Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)