
Ժիրայր Սեֆիլյանի համախմբման կոչը - Ազգային Ժողովրդավարական Բևեռ
Սիրելի Հայրենակիցներ,
Աղբյուր: https://docs.google.com/forms/d/1gccAGopLaaLCIFSoA1yEu5zEfaAjOc21jLKpTA5k76I/
Համախմբման կոչ
Սիրելի Հայրենակիցներ,
Առկա աշխարհաքաղաքական իրադարձությունները եւ դրանց հետեւանքով Հայաստանին սպասվող մարտահրավերները գործող ապիկար եւ պատուհաս վարչապետի «կառավարմամբ» դիմավորելը անխուսափելիորեն հանգեցնելու է նոր պատերազմի, որի մեջ կրկին մտնելու ենք ռազմական առումով անպատրաստ եւ քաղաքականապես աշխարհից մեկուսացված։
Ուստի այսօր հայությունը կանգնած է երկու հիմնական մարտահրավերների առաջ.
1. Ժամանակավոր կառավարության ձեւավորում
2. Ինքնապաշտպանության կազմակերպում
Բնական է, որ այս խնդիրների լուծումը առանց գործող խամաճիկային ռեժիմի հեռացման անհնար է։ Այդ նպատակով ապագաղութացումը գլխավոր օրակարգ ընդունող բոլոր շրջանակների հետ առաջիկայում պատրաստվում ենք հանդիպումներ ունենալ և գործակցել։
Մենք շրջելու ենք Հայաստանով եւ հանդիպումներ ենք նախաձեռնելու ժամանակավոր կառավարության ձևավորման եւ հայության ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով։
Այս իրավիճակում մենք պարտավոր ենք կազմակերպել մեր ժողովրդի նվիրյալ անհատների համախմբումը։
Մարդկանց, որոնք պատրաստ են Ամեն Ինչի իրենց երկրին տեր կանգնելու համար։
Մարդկանց, որոնք պատրաստ են մեծ զոհողությունների, որոնք պատրաստ են անձնազոհության հանուն Հայրենիքի։
Կոչ եմ անում նման անհատներին անկախ տարիքից, սեռից, գտնվելու վայրից (Հայաստանում, թե արտերկրում) գրանցվել էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հետևյալ ձևաթուղթը, կամ այցելել Բևեռի գրասենյակ Ալեք Մանուկյան 5/5 հասցեով։