Garegin Njteh - Armenian Nationalism symbol By Samvel Aslikyan

Garegin Njteh - Armenian Nationalism symbol By Samvel Aslikyan
shadow
Samvel Aslikyan the national Armenian political Activist Writes about the Symbol of Armenian Nationalism Commander of Syunik Liberator of Meghry Commander Garegin Njteh on facebook

Samvel Aslikyan on his facebook page:

31 մայիսի, 2021 թ.

Պատկերացնո՞ւմ եք Նժդեհը մեր օրերում ապրեր, ի՞նչ կասեր: Խոսքս նրա մասին չէ, որ ասում են` «Մի Նժդեհ չլինե՛ր, գնար Սյունիքը պահեր, Արցախը հետ բերեր, և այլն, և այլն....»: Չէ, այդպիսի բան միայն քաղաքականապես տգետ մարդը կարող է ասել, քանզի հիմա 21֊րդ դարն է, պետությունների և նորագույն տեխնալոգիական զենքերի պատերազմ է, այլ ոչ ֆիդայական-կամավորական: Խոսքս գաղափարականի մասին է:

Ասենք, այն Նժդեհն, ով Սյունիքում Լեռնահայաստան հռչակեց, պատկերացնո՞ւմ եք այսօր խոսեր Սյունիքի նոր ռուսական ռազմաբազայի մասին: Այն Նժդեհն, ով Սյունիքում բոլշևիկների հետ էր կռվում, պատկերացնո՞ւմ եք այսօր ասեր` «դե ախպեր, ռուսը բա որ գնա, մենք ի՞նչ ենք անելու», առանց հասկանալու, որ ռուսը մեկ է, գնալու է, անկախ թե մենք ուզում ենք դա թե ոչ, և մենք պետք է մեր ապագայի մասին մտածենք` իրական դաշնակիցներ փնտրելով: Կամ, ասենք, այսօր Նժդեհն ասեր` դե գնամ կիկոլին աջակցեմ, որ վիժվածք ռոբը չգա, կամ` գնամ ռոբին աջակցեմ, որ էս վիժվածք կիկոլը չմնա:

Armenian Nationalism, Nationalist Armenian, Armenian National Hero, Garegin Njteh, Karekin Njteh

Պատկերացնո՞ւմ եք: Չէ՛, չէ՞: Ես էլ: Քանզի, Նժդեհն ինքնիշխանության արժեհամակարգն էր կրում իր մեջ, Նժդեհն աշխարհին ձեր նման Կրեմլի պատժգամներից չեր նայում:

Մի խոսեք Նժդեհի մասին, հետո գնացեք պուտինի նկարի տակ աղոթեք: Մի խոսեք Նժդեհի մասին, հետո գնացեք կիկոլ-ռոբ սև ու սպիտակ տխմար խաղը խաղացեք: Մի խոսեք, ամոթ է:

https://www.facebook.com/inqnishxan/posts/pfbid02BEwzUG6Sd6TASQpDyyZfVMRRdxjpPCMZAXuUi4uWgCaLwCZkbLMM873NydU61DjNl

About Samvel Aslikyan 

Ծնվել եմ 1987 թ., քաղաք Երևանում: Ապրել և ուսում եմ ստացել Մոսկվայում: 5 տարի է տեղափոխվել եմ Երևան: 10 տարի է` ինչ զբաղվում է հասարական և քաղաքական գործունեությանբ: Մոսկվայում ղեկավարել եմ Հայկական Վերաձնուն Սփյուռքյան շարժման Մոսկովյան մասնաճուղն, իսկ Երևան տեղափոխվելուց հետո միացել եմ Սասնա Ծռեր կուսակցությանն, իսկ այսօր Ազգային-ժողովրդավարական բեւեռի մասնակից եմ:

 

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus