
հարցազրույց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության քաղաքական խորհրդի պատասխանատու պարոն Վարդան Վարդանյանի հետ
Ձեզ եմ ներկայացնում իմ հարցազրույցը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության քաղաքական խորհրդի պատասխանատու պարոն Վարդան Վարդանյանի հետ։
-Պարոն Վարդանյան, մի փոքր կներկայացնե՞ք Հնչակեան կուսակցության և ՀՄՄ-ի հետագա անելիքներն ու ծրագրերը Երևանում և Հայաստանում։
2021 թվականի օգոստոսից սկսած ՀՄՄ-ն սկսել է ընդլայնել իր գործունեությունը, կա առաջընթաց , և համախմբվում են Հ.Մ.Մ. շարքերը Լիբանանից և Սիրիայից ժամանած երիտասարդներըը։ Ունեցել են Սուրբ Զատիկին նվիրված միջոցառում «Զորավոր եկեղեցում» , որից հետո շարունակվել է փողերախմբով քայլերթ Երևանի կենտրոնում։ Նախատեսվում են անցկացնել ևս միջոցառումներ ոչ միայն Երևանում այլ ՀՀ մյուս քաղաքներում, նվիրված 1915 թ հունիսի 15 ին հնչակյան 20 կախաղաների և արցախյան պատերազմի զոհվածների հիշատակին։
Նաև նախատեսում ենք փողերախմբի քայլերթ 2022 թվականի սեպտեմբերին նվիրված Երևանում անցկացվելիք ՀՄՄ-ի 100-ամյակին, ինչպես նաև 135-ամյաՀնչակյան կուսակցության կայանալիք համագումարին, որի ժամանակ էլ կընտրվեն թե՛ ՀՄՄ, թե՛ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունները
Պարոն Վարդան, ինչպես գիտենք, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ խորհրդարանական ընդդիմությունը բուռն բողոքի ցույցեր է անում Երևանի փողոցներում, ինչպիսի՞ն է Հնչակ կուսակցության մոտեցումը այս ցույցերի վերաբերյալ։
Մենք փողոցային պայքարը համարում ենք անընդունելի։ Մենք գտնում ենք, որ նման նուրբ հարցերը պետք է լուծվեն ազգային ժողովում, այսպես են լուծվում նման հարցերը առաջադեմ ժողովրդավարական երկրներում, մենք պետք է շատ զգույշ լինենք և համապատասխան քայլեր ձեռնարկենք և առաջ շարժվենք, փողոցում հարցերը լուծելու ժամանակը անցել է։
Այս հարցերը լուծելու պատշաճ տեղը ազգային ժողովն է։
Պարոն Վարդանյան, բայց խորհրդարանի նիստերի ժամանակ մենք հազվադեպ էինք լսում լուրջ մոտեցումներ և քննարկումներ, նիստերի մեծ մասն ականատես եղավ կատաղի վեճերի, որոնք վերածվեցին բուռն ու տարօրինակ տեսարանների, կողմերը չէին լսում միմյանց, հաճախ էին մեղադրանքներ փոխանակում.
միմյանց ամբաստանեցին և իրար հանդեպ զրոյական հանդուրժողականություն դրսևորեցին, ի՞նչ է ասում Հնչակյան կուսակցությունը այս մասին.
Ազգային խորհրդարանի ներկայիս պատկերը չի համապատասխանում մեր քաղաքակիրթ ազգի և ժողովրդավար պետության կարգավիճակին։ Ընդդիմությունը պետք է ավելի սթափ և իրատեսական մոտեցում ցուցաբերի, նույնիսկ ավելին, քան մեծամասնությունը, պետք է փորձեն մատնանշել սխալները և փորձեն ուղղորդել, ուղղել, ավելի իրազեկ լինել. ավելի իմաստուն, ցավոք սրտի, նրանք չեն ցուցաբերում այս հասունությունը, նրանք պետք է ավելի կառուցողական լինեն
Պարոն Վարդանյան ի՞նչ կոչ կանեիք այսօր խորհրդարանի գործող անդամներին և հանրապետության ղեկավարներին
Ուզում եմ կոչ անել, որ թե՛ գործող իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, սկսեն նախաձեռնել և քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, սկսել համագործակցության ուղի գտնել, որը մեզ դուրս կբերի ներկայիս վիճակից։
Պարոն Վարդան, ինչպես գիտենք, հնչակյան կուսակցությունը մասնակցում է արտախորհրդարական ուժերի ժողովներին, ինչպե՞ս եք տեսնում այդ հանդիպումները.
Ես դրական եմ համարում այս հանդիպումները, քանի որ եթե մենք կարողանանք որևէ կերպ նպաստել հ պետության և ինստիտուտների ամրապնդմանը, դա ձեռնտու կլինի բոլորիս համար. Եվ մեզանում ժողովրդավարությունը առաջընթաց կգրանցի։
Մենք հավատարիմ ենք մեր պետակաանությանը, պետական ինստիտուտների և ժողովրդավարության կայացման և ամրապնդման գործընթացին։