Լավրովն Անկարայում Չավուշօղլույի հետ հանդիպում - Սամուէլ Ասլիկեան

Լավրովն Անկարայում Չավուշօղլույի հետ հանդիպում - Սամուէլ Ասլիկեան
shadow
Լավրովն Անկարայում Չավուշօղլույի հետ հանդիպումից հետո ասաց, որ մոտ ժամանակներս պատրաստվում է ևս մեկ հանդիպում 3+3 ձևաչափի շրջանակներում:

«Մենք նաև պայմանավորվեցինք, թե ինչպես շարունակել աշխատանքը Հարավային Կովկասում։ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է 3+3 ձևաչափը։ Առաջին հանդիպումը մենք արդեն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք տեսնել նրանց 3+3 ձևաչափում։ Հաջորդ հանդիպումը պատրաստվում է շատ մոտ ապագայում, հուսով եմ, որ մենք կկարողանանք այդ մասին հայտարարել»,- Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Ռուսաստանը, որը գտնվում է աշխարհաքաղաքական և տնտեսական մեկուսացման մեջ, ամեն ձևով փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում` օգտագործելով Թուրքիային և Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված նախագիծը: Փաստացի Թուրքիան, ի հեճուկս ՆԱՏՕ անդամ երկրների և ողջ քաղաքակիրթ աշխարհի, ձեռք է մեկնում Ռուսաստանին՝ զուգահեռ շարունակելով 100-ամյա ռուս-թուրքական հակահայ պայմանավորվածությունները` Մոսկվայի հետ շարունակում է հայկական պետության կործանումը:

3+3 ձևաչափը դատապարտված է ձախողման: Արևմուտքը, ի հեճուկս Հայաստանի խամաճիկ և ապիկար իշխանությունների, մուտք է գործում տարածաշրջան: Հետևաբար, այդպիսի նախաձեռնությունները հանդիսանում են որպես վերջին ճիչ` կործանվող Ռուսական կայսրության և հաջորդ փուլով իր կործանումը կանխատեսած Թուրքիայի:

Մեզ համար կա մեկ կարևորագույն հարց. որտե՞ղ կլինի Հայաստանը նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքում և ավարտին: Կմնա՞ արդյոք օբյեկտի կարգավիճակում` իր ապագան թողնելով աշխարհաքաղաքական ալեկոծումների տակ, թե՞ հայ ժողովուրդը կդառնա սուբյեկտ և Հայաստանը կօգտվի նոր աշխարհակարգի ձևավորումից, և իր պետական շահերին տեր կանգնելով՝ կվերածվի ինքնիշխան և ազգային ժողովրդավարական պետության:

Հեղինակ: Սամուէլ Ասլիկեան

Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

 

Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And 
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus