
Գարեգին Չուգասզյանի ֆեյսբուքյան էջից ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՌՈԻՍԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մենք պայքարում ենք ոչ միայն «ռուսական» դպրոցների դէմ, այլեւ հայկական դպրոցներում ռուսերէնի ՊԱՐՏԱԴԻՐ ուսուցման արգելման համար։
Գարեգին Չուգասզյանի ֆեյսբուքյան էջից
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՌՈԻՍԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՍԵՑԻ՞Ք ԼԱՎՐՈՎԻՆ , ԴԵ ՀԻՄԱ ԼՍԵՔ Արմէն Միքայելեան ԻՆ։
Մենք պայքարում ենք ոչ միայն «ռուսական» դպրոցների դէմ, այլեւ հայկական դպրոցներում ռուսերէնի ՊԱՐՏԱԴԻՐ ուսուցման արգելման համար։
Ոչ մի հայ աշակերտ պարտաւոր չէ իբրեւ օտար լեզու սովորելու ԱՆՊԱՅՄԱՆ ռուսերէնը։ Ամեն հայ աշակերտ պէտք է հնարաւորութիւն ունենայ ընտրելու իր ուսանելիք օտար լեզուները։
Մինչեւ այս հարցը չլուծենք, մնալու ենք սովետական դարաշրջանում եւ սովետական հոգեբանութեամբ։ Այդ ՊԱՐՏԱԴԻՐ ռուսերէնն է, որ մեր ժողովրդի մի զգալի մասին անճարակի հոգեբանութեամբ է դաստիարակում եւ թունաւորում մեր հասարակութիւնը, քաղաքական դաշտը եւ ազգի ապագան։
Խնդիրը ոչ այնքան ԼԵԶՈՒԻ հարցն է (ռուսերէնը լեզու է ինչպէս աշխարհի միւս լեզուները), այլ ռուսերէնի միջոցով հայ ուղեղներին սրսկուող տեղեկատուութիւնը։ Բաւական է համեմատել ռուսերէնի եւ եւրոպական մի այլ լեզուի դասագրքերը, համոզուելու համար թէ ռուսերէնը ինչ վտանգ է կրում։
Ես մեր աշակերտներին կոչ եմ արել եւ հիմա էլ անում եմ։ Բոյկոտէ՛ք ռուսերէնի դասերը։ Ասացէ՛ք որ դուք չէ՛ք ընտրել այդ առարկան, այլ այն ձեզ պարտադրել են։
Հայկական դպրոցը պարտադրում է հայոց լեզու, գրականութիւն, պատմութիւն, բնագիտութիւն, աշխարհագրութիւն եւ այլն։ Սա հասկանալի է։ Բայց հայկական դպրոցը իրաւունք չունի պարտադրելու որեւէ օտար լեզու։ Եթէ ես՝ աշակերտս, չեմ ուզում անգլերէն սովորել, գնում եմ ֆրանսական, գերմանական կամ մի այլ դպրոց։ Բայց որ դպրոցն էլ գնում եմ, չեմ կարողանում խուսափել այդ ռուսերէնից (որ ես բացարձակապէս ցանկութիւն չունեմ սովորելու):
Կորչի՛ ռուսերէնի պարտադիր ուսուցումը հայ դպրոցներում։