
Վարչապետ Նիկոլի հեռացումը՝ որպես նոր պատերազմի կանխման միջոց - Սամվել Ասլիկեան
Հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որ կա մեր տարածաշրջանում, հաշվի առնելով այն զսպման մեխանիզմները, որոնք ԱՄՆ, Ֆրանսիան, Արևմտյան այլ կենտրոնները, Հնդկաստանը և Իրանը ստեղծել են Ալիևին հարձակումից զերծ պահելու նպատակով` այնուամենայնիվ, ի շնորհիվ Փաշինյանի հակազգային և կարմիր գծերի բացակայությամբ քաղաքականության, իրականության մեջ պատերազմը, կամ զգալի ռազմական հարվածները հնարավոր են:
Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը կանխազգալով իր նահանջը, կարող է կատարել տարածաշրջանը չկորցնելու վերջին հիստերիկ ճիգը:
Ինչպես նաև Ալիևը, ով նույնպես կանխազգում է Ռուսաստանի նահանջը, և հասկանում իր հնարավորությունների պատուհանի փակումը, Ռուսաստանի թողտվությամբ և օգնությամբ, ինչպես նաև անուղղակի Թուրքիայի աջակցությամբ, կարող է գնալ ագրեսիայի՝ այսպես կոչված Սյունիքի միջանցքը բացելու և Արցախի էթնիկ զտումները ավարտին հասցնելու համար: Չնայած Ալիևը շատ լավ է հասկանում, որ այդ քայլը նա չի մարսի, բայց անկյուն մղված դիկտատորն անկանխատեսելի է, մանավանդ, ինչպես արդեն ասացի, նրան այդ քարտ բլանշը տվել է հայ ժողովրդի թշնամի եւ դավաճան Նիկոլ Փաշինյանը։
Պետք չէ նաև բացառել հենց Ռուսաստանի կողմից հարձակման ոչ այնքան հավանական սցենարը, ներսի իր զորքերի և 5-րդ շարասյան աջակցությամբ, ինչպես նաև ուղղակի ագրեսիա Ադրբեջանի տարածքների վրայով՝ այսպես կոչված Սյունիքի միջանցքը բացելու նպատակով:
Անկյուն քշված ռուս-թուրքական տանդեմը՝ Արեւմուտքին տարածաշրջան չթողնելու համար, կարող է գնալ ցանկացած արկածախնդրության, առավել եւս, որ Երեւանում նրանք թուրքական շահերը պաշտպանող Նիկոլ Փաշինյան ունեն։
Հույս ունենալով, որ Արևմոտքն ամեն դեպքում կզսպի ռուս-թուրքական ագրեսիան, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը պետք է համախմբվի Երևանյան փողոցներում` թշնամի Փաշինյանի հեռացման և անցումային ժամանակավոր կառավարության ստեղծման օրակարգի շուրջ:
Սամվել Ասլիկյան.
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ
Disclaimer - Views expressed on this web site by other bloggers do not necessarily express the view and stance of this web site
Հրաժարում պատասխանատվությունից - Այլ բլոգերների կողմից այս կայքում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն այս վեբ կայքի տեսակետն ու դիրքորոշումը
This website firmly believes in the absolute necessity of Democracy as an exclusive means to change and does not endorse undemocratic means
Այս կայքը հաստատապես հավատում է Ժողովրդավարության՝ որպես փոփոխության բացառիկ միջոցի բացարձակ անհրաժեշտությանը և չի հավանություն տալիս ոչ ժողովրդավարական միջոցներին։