Ազգային - Ժողովրդավարական Բևեռ ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ Ազատություն ռադիոկայան

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ Ազատություն ռադիոկայան
shadow
Բևեռի աջակիցների բողոքի ակցիան Վաշինգտոնում` Ազատություն ռադիոկայանի գլխամասային կառույցի դիմաց, հայ ազատ միտքը, բանտարկված լինելով Խորհրդային Միության զնդանում, օրական մեկ ժամ լսում էր ժողովրդավար Աշխարհի ձայնը` Ազատություն ռադիոկայանը: Բնականաբար բռնարար Կոմունիստական կուսակցությունը շատ հաճախ խլացնում էր այդ ձայնը

 

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

ՀԱՅ🇦🇲

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

Դեռևս XX-րդ դարում հայ ազատ միտքը, բանտարկված լինելով Խորհրդային Միության զնդանում, օրական մեկ ժամ լսում էր ժողովրդավար Աշխարհի ձայնը` Ազատություն ռադիոկայանը: Բնականաբար բռնարար Կոմունիստական կուսակցությունը շատ հաճախ խլացնում էր այդ ձայնը, սակայն պատառիկներ այդուամենայնիվ հասնում էին, ինչն էլ բավարարում էր մարդկանց ազատ խոսք լսելու քաղցը, ինչպես նաև ձևավորում էր այն տեղայնացնելու անխոնջ վճռականությունը:

1988 թվականի Արցախյան շարժումը, բացի ազատագրական լինելուց նաև հանուն ժողովրդավարության պայքար էր: Այլ հարց է, որ ազատատենչ հայ ժողովրդի զրկանքների գնով նշված երկու ճակատներում ձեռք բերված հաջողությունները հետևողականորեն չեզոքացվեցին և Կրեմլի կողմից նշանակված հայաստանյան բոլոր ադմինիստրացիաները վերադարձրեցին մեզ ի շրջանս յուր` բռնաճնշված և անազատ երկրների շարք, որը զրկված է տնօրինելու իրեն պատկանող տարածքները:

Թվում էր, թե նման պայմաններում Ազատություն ռադիոկայանը պետք է գործեր տասնամյակներով գործող տրամաբանությամբ` ապահովելով ազատ խոսքի խրախուսումը և տարածումը, մնալով` ազատատենչության հարթակ: Ավաղ, Ազատություն ռադիոկայանը, շեղվելով իր առաքելությունից, մեր օրերում ոչնչով չի տարբերվում Հայաստանում գործող ռուսական գաղութային մյուս լրատվամիջոցներից` ըստ էության անթաքույց սպասարկելով Կրեմլի հակահայ և հակաարևմտյան շահերը:

Այդ է պատճառը, որ Ռուսաստանի նեոգաղութացման դեմ պայքար մղող Ազգային- Ժողովրդավարական Բևեռի գործունեությանն ու կազմակերպած ակցիաներին Ազատություն ռադիոկայանը մնում է անհաղորդ, անտեսելով դրանք, չի անդրադառնում նույնիսկ ի աջակցություն Ուկրաինայի կազմակերպած բազմամարդ միջոցառումներին:

Փոխարենը առատ լուսաբանում է պրոռուսական իշխանությունների և նույնքան պրոռուսական այսպես կոչված ընդդիմության յուրաքանչյուր աննշան և անբովանդակ քայլը:

Ազգային- Ժողովրդավարական Բևեռը ակնկալում է, որ Ազատությունը կվերանայի որդեգրած հակաժողովրդավարական քաղաքականությունը և կվերականգնի տասնամյակներով վաստակած իր բարի համբավը:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

15.06.2022, Երևան

ENG 🇱🇷

ANNOUNCEMENT

Ազատություն՝ Ազատություն ռադիոկայանին. Բևեռի բողոքի ակցիան Երևանում և Վաշինգտոնում

Though the Armenian free thinker was imprisoned in the Soviet Union during the 20th century, Radio Liberty gave them a glimpse into the democratic world. Naturally, the repressive Communist Party often silenced that voice, however, fragments still arrived satisfying the people's hunger for free speech, as evidenced by the people of Armenia's tireless determination to bring that democracy home.

The 1988 Artsakh movement was not only a liberation struggle but also a struggle for democracy. It is another matter that the successes achieved on both of those fronts were subsequently neutralized at the expense of the deprivation of the freedom-loving Armenian people.

It would seem that Radio Liberty should have followed a decades-long mission of promoting and disseminating free speech while remaining a platform for freedom. Unfortunately, Radio Liberty, deviating from its mission, is no different from other Russian colonial media outlets in Armenia today. In fact, it openly serves the Kremlin's anti-Armenian and anti-western interests.

That is precisely the reason why rallies and other activities of the National Democratic Alliance, fighting against Russia's neo-colonization, are not being covered by Radio Liberty. Even the mass events organized in support of Ukraine are ignored by Radio Liberty. Instead, they broadcast every trivial and meaningless step by the pro-Russian authorities as well as the equally pro-Russian so-called opposition.

The National Democratic Alliance expects Radio Liberty (Azatutyun as it is known in Armenia) to reconsider its anti-democratic policies and restore its decades-long good reputation.

Council of the National Democratic Alliance

June 15th, 2022

Washington DC

SOURCE on Facebook 

Image Gallery

Related to category Politics

Related to subcategory Armenia

Comment on Facebook

Comment on Disqus