Ընկեր Նարեկ Գալստեան - Բայց լկտիությունն էլ չափ ու սահման պետք է ունենա անգամ կոլաբորացիոնիստի համար

Ընկեր Նարեկ Գալստեան - Բայց լկտիությունն էլ չափ ու սահման պետք է ունենա անգամ կոլաբորացիոնիստի համար
shadow
Ընկեր Նարեկ Գալստեանի Վարչապետ Փաշինեանին բուռն քննադատութիւն - Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան նախկին Հայաստանի շրջանի ատենապետ - Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան նախկին Հայաստանի շրջանի ատենապետ եվ նախկին Կետրոնական վարչութեան անդամ Ընկեր Նարեկ Գալստեան բուռն կերպով քննադատած է Հայաստանի հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութիւնը, իր ֆայսպուկի վրայ

› Ընկեր Նարեկ Գալստեան

› Narek Galstyan    » writes on facebook

facebook.com/narek.sdhp

Բայց լկտիությունն էլ չափ ու սահման պետք է ունենա անգամ կոլաբորացիոնիստի համար: Ի՞նչ Արևմտյան Հայաստան, ո՞վ է 30 տարվա մեջ պետական մակարդակով Թուրքիայից հող ուզել, ո՞վ է անգամ քննարկել նման անհեթեթություն: Ոչ մի անգամ նման խոսք ոչ մեկ չի ասել:

Ընդհակառակը, բոլոր երեք նախագահներն էլ գիտակցել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու էդ յաթաղանը մեր վզից հանելու անհրաժեշտությունը: Էդ դու՛ էիր, որ 2018-ին պոռում էիր Արցախը Հայաստան է և վերջ, դու՛ էիր, որ Սևրի պայմանագրի գիտաժողով էիր պետական մակարդակով անում, դու՛ էիր, որ ասում էիր, թե Թուրքիան վերադարձել է տարածաշրջան Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու համար:

Հիմա ի՞նչ ես իրական Հայաստանի ցնդաբանությունը մեջտեղ գցում, թե իբր տեսեք-տեսեք, էս մեր ժողովուրդը Ստամբուլն ուզում էր արյան մեջ թաղել, դրա համար էս ողբերգություններն եղան: Ի՞նչ ես քեզ ռացիոնալ գործչի տեղ դրել, թե իբր պետք է գիտակցել աշխարհաքաղաքական-մաշխարհաքաղաքական, գիտահետազոտական…

Էս ցնդաբանությունների երկու շարժառիթ ունես՝ Արցախի կորուստը հավասարեցնել Արևմտյան Հայաստանին, դրա մեղքն էլ գցել հայ ժողովրդի «ագրեսիվ ինքնության ու պատկերացումերի վրա»: Չի՛ լինելու: Չի՛ ստացվելու: Մեր ժողովուրդը մինչև հիմա հիշում է 1000 տարի առաջ Անին հանձնողներին, 2100 տարի առաջ հոր դեմ ապստամբած Տիգրանի որդուն, քեզ կհիշի ու կհիշի:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն

Social Democrat Hunchakian Former Leader Criticizes Prime Minister Pashinyan

 

Related to category Socialism

Related to subcategory Social Democrat Hunchakian Party

Comment on Facebook

Comment on Disqus