
Armenian Young Talents - Հայ երիտասարդ տաղանդներ - Էլեն Մարտիրոսյան
Սա հայ տաղանդավոր հայ երիտասարդ աղջկա, վարպետ երաժիշտի պատմությունն է, որը նրբագեղ ու հմտորեն նվագում է դաշնամուր և ֆլեյտա, Էլեն Մարտիրոսյան
Մշակութային կենսագրություն
Էլեն Մարտիրոսյան
Ծննդյան տարեթիվ՝ 16 ապրիլի 2012 թ.
Էլեն Մարտիրոսյանը ծնվել և մեծացել է Հայաստանում: Իր մշակութային ուղին ֆլեյտայի հետ սկսել է 5,5 տարեկանից՝ ք. Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժնում՝ Սուսաննա Այվազյանի դասարանում: Ուսումնառության տարիներին մասնակցել է բազմաթիվ դպրոցական համերգների, ինչպես նաև մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների, ի թիվս՝
- Փողային գործիքների համաքաղաքային մրցույթ, Հայաստան, 2018 թ. – Առաջին մրցական
- “Արտ մյուզիք” արվեստի միջազգային 11-րդ մրցույթ-փառատոն, Հայաստան, 2020թ. – Առաջին մրցական
- “World Art Games” միջազգային մրցույթ-փառատոն, Իսպանիա, 2020թ. – Առաջին մրցական
- “Փոքրիկ քայլ” երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոն, Հայաստան, 2021թ. – Առաջին մրցական
- “Babajanyan Music Fest” հանրապետական երաժշտական մրցույթ-փառատոն, Հայաստան, 2021 թ – Առաջին մրցական և Հատուկ մրցանակ
- 2020 թ.-ից ընդրկված է “Հայաստանի Նոր Անուններ” պատանի երաժիշտ-կատարողների ծրագրի անդամ
- ARMONIA միջազգային մրցույթ-փառատոն, 2021թ. – եզրափակիչ փուլ
- “Nouvelles Etoiles” միջազգային առցանց երաժշտական մրցույթ-փառատոն, Ֆրանսիա, 2021 թ. – Առաջին մրցական
- “London Classical Music” – միջազգային առցանց երաժշտական մրցույթ, Մեծ Բրիտանիա, 2022թ. – Չորրորդ մրցանակ
- “London Young musician” - միջազգային առցանց երաժշտական մրցույթ, Մեծ Բրիտանիա, 2022թ – Առաջին/Ոսկե մրցանակ
- “Արտ մյուզիք” արվեստի միջազգային 13-րդ մրցույթ-փառատոն, Հայաստան, 2022թ. – Առաջին մրցական
- “Փոքրիկ քայլ” երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոն, Հայաստան, 2022թ. – Առաջին մրցական
Ալ.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց/Hekimyan Music School
Մեր Էլենը «ՀԲԸՄ-ն փնտրում է տաղանդներ» երաժշտական մրցույթում արժանացել է ԳՐԱՆ ՊՐԻ մրցանակի:
Շնորհավորում ենք մեր աշակերտուհուն և իհարկե նրա ուսուցչուհուն՝ Սուսաննա Այվազյանին, բարձր պրոֆեսիոնալիզմի և անձնվեր աշխատանքի համար: