Սուրեն Սուրենյանց գորակցութիւն ու համերաշխութիւն Էդգար Ղազարյանի հետ

Սուրեն Սուրենյանց գորակցութիւն ու համերաշխութիւն Էդգար Ղազարյանի հետ
shadow
Սուրեն Սուրենյանց կատարել է հետեվյալ ֆայսպուկ գռարումը ի զորակցութիւն Էդգար Ղազարյանի
Այսօր դատարանը սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ:

Սուրեն Սուրենյանց is with Edgar Ghazaryan.

Սուրեն Սուրենյանց կատարել է հետեվյալ ֆայսպուկ գռարումը ի զորակցութիւն Էդգար Ղազարյանի

‼️‼️‼️Նիկոլի «ժողովրդավարությունը» «հաստատուն» քայլերով նույնանում է 2000-2008թթ-ի հայաստանյան ավտորիտար իրականությանը

Այսօր դատարանը սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ:

Ավելորդ է ասել, որ նման ակտ կարող է կայացվել միայն ավտորիտար երկրներում:

Էդգարն իմ լավ բարեկամն է, և ես նրան ամուր աջակցություն են հայտնում. Հայաստանում որևէ մարդ չի կարող քրեական հետապնդման ենթարկվել խոսքի, կարծիքի համար:

Ընդ որում, այս սկզբունքն ինձ համար գերակա է ու պատրաստ են նման դեպքերում անվերապահ աջակցել նույնիսկ գործիչների, ովքեր ինձ հակադիր դիրքորոշումներ են հայտնում:

Շատերը զարմացած են այն իրավական բեսպրեդելով, ինչը կիրառել են Էդգարի դեմ:

Ես, մեղմ ասած, զարմացած չեմ:

Նիկոլի «ժողովրդավարությունը» «հաստատուն» քայլերով նույնանում է 2000-2008թթ-ի հայաստանյան իրականությանը, որի համար բնորոշիչ էր կայուն ավտորիտարիզմը:

Այդ տարիներին՝ 2004 և 2008թթ-ին, ես երկու անգամ ամիսներով կալանավորվել եմ՝ խոսք ասելու, քաղաքական դիրքորոշում ունենալու համար:

Այդ թվերին եթերային սահմանափակումներ չէին կիրառում, որովհետև եթերն, առանց այն էլ, ընդդիմության համար փակ էր:

Հիմա, Էդգարը, բարեբախտաբար, ազատության մեջ է ու բոլորս նրան զորավիգ պետք է լինենք՝ նրա ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցում:

Էդգարի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, ակնհայտորեն անմեղ մարդու նկատմամբ ապօրինի հետապնդում սանձազերծած քննիչն ու դատախազը պետք է ենթարկվեն պատասխանատվության:

 

Related to category Politics

Related to subcategory Armenian National Unity

Comment on Facebook

Comment on Disqus